00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ. Սուրենյանցը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

© Sputnik / Aram NersesyanՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով` միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, հետևաբար պետք չէ ակնկալիք ունենալ, որ, ինչ–որ ստատուտ վավերացնելով, հնարավոր է Ալիևին դատարանի առջև կանգնեցնել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի ճգնաժամի պայմաններում որևէ իմաստ չկա, որ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնի, հատկապես, որ այդ գործընթացում ՀՀ-ն կարող է խնդիր ունենալ Ռուսաստանի Դաշնության կամ Արևմուտքի հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, անդրադառնալով ՀՀ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նախագծին, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն ուղարկել խորհրդարան՝ վավերացման:
Քաղաքագետի համար ՀՀ իշխանության պատճառաբանությունը, թե այդ ստատուտը վավերացնելը հնարավորություն է տալու Ալիևի հարցերը միջազգային դատական ատյաններում լուծելու, անհիմն է։
«Ալիևը խորապես թքած ունի միջազգային դատական բոլոր ատյանների վրա։ Այդ դատարաններից մեկը Լաչինի միջանցքի բացման մասին երկու որոշում է կայացրել։ Ալիևի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ սևով սպիտակի վրա գրված որոշումը փոխում է իր օգտին է։ Միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, միջազգային իրավունք գոյություն չունի։ Շահն ու ուժերի հարաբերակցությունն է այսօր որոշում միջազգային հարաբերությունները»,–ասաց փորձագետը։
Սուրենյանցի կարծիքով` Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ ՀՀ-ն պետք է նրբանկատություն դրսևորի` հաշվի առնելով այն փաստը, որ դրանով կարող է խնդիր առաջացնել հայ–ռուսական հարաբերություններում։
«Ի դեպ, եթե Բայդենին կամ Մակրոնին կալանավորելու սանկցիա դրված լիներ, ես նույնը կասեի։ Պետք է հաշվի առնել, որ սրանք աշխարհաքաղաքական երեք կենտրոններն են, որոնց հետ ուղղակի շահեր ունենք` Ռուսաստան, որը մեր դաշնակիցն է, ԵՄ–ն և ԱՄՆ–ն, որոնք Ղարաբաղի խնդրով են զբաղված։ Հետևաբար` պետք է այդ ստատուտը շրջանառությունից դուրս հանվի»,–նշեց նա։
ՌԴ-ին չկանգնեցնենք ավելորդ ընտրության առաջ. Խոսրով Հարությունյանը` Հռոմի ստատուտի մասին
Միևնույն ժամանակ Սուրենյանցը հիշեցրեց` ռուսները շատ պարզ հասկացրել են, որ դրա վավերացումը համարելու են իրենց հանդեպ թշնամական ակտ, որը չի կարող առանց հետևանքների լինել։
«Ինչ ասեմ, եթե ուզում են խայտառակ լինել կարող են գնալ այդպիսի արկածախնդրության։ Այստեղ կարևոր է մեր պետության իմիջը, որովհետև, եթե դու կարմիր գիծ ես ֆիքսում, չես պահում այդ գիծը, դառնում ես ծիծաղի առարկա։ Օրինակ, եթե վավերացրեց, Պուտինը եկավ Հայաստան, ակնհայտորեն չի կարող կալանավորել, եթե չկալանավորեց, խնդիրներ կունենան Արևմուտքի հետ»,–ասաց նա։
Հետևաբար, նման ստատուտ վավերացնելով, Հայաստանն ինքն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ։ Հարց է առաջանում ՝ ինչու այս պայմաններում վավերացնել մի փաստաթուղթ, որը խնդիրներ է ստեղծում։
«Արցախը սովամահության է գնում, միջազգային որևէ իրավունք չի գործում, մենք հույս ունենք միջազգային դատարանում Ալիև դատենք, սա պատրանքային մոտեցում է»–հավելեց խոսքը փորձագետը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Վավերացման գործընթացն այժմ խորհրդարանական փուլում է։ Հունիսի 26-ի դրությամբ կառավարությունը վավերացման նախագիծը խորհրդարան դեռ չէր ներկայացրել։
Լրահոս
0