https://arm.sputniknews.ru/20230726/em-ditvordnery-hetevum-en-hajastanic-arcakh-meknats-bernatarneri-sharzhin-63530266.html
ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին
ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին
Sputnik Արմենիա
Այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է Արցախ։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T19:29+0400
2023-07-26T19:29+0400
2023-07-26T22:56+0400
հայաստան
եվրամիություն
դիտորդ
արցախ
երևան
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63529207_0:197:1349:955_1920x0_80_0_0_eb2e3fa3da50cdf7b514cde8dddee28f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter–յան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63529207_0:70:1348:1081_1920x0_80_0_0_ce9eee67248c98ad6dfb9115e950f692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արցախ, երևան, հումանիտար օգնություն
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արցախ, երևան, հումանիտար օգնություն
ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին
19:29 26.07.2023 (Թարմացված է: 22:56 26.07.2023) Այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում ԵՄ առաքելության
Twitter–յան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 1
9 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«Սա արվում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։