00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ համագործակցության ծրագիրը արդյունավետ է հատկապես Հայաստանի համար. ԵՏՀ պաշտոնյա

© o.marshankin / Eurasian Economic CommissionԳեորգի Արզումանյան
Գեորգի Արզումանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Գեորգի Արզումանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ անդամ երկրների միջպետական բիզնես նախագծերի իրավական ու ֆինանսական կարգավորումների մասին Sputnik Արմենիային մանրամասներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Նելլի Դանիելյան. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ միջպետական բիզնես նախագծերի` կոոպերացիաների խրախուսման նոր ծրագիր է մշակվել։
Նախատեսվում է ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ֆինանսավորել առնվազն 3 երկրների ձեռնարկատերերի համատեղ բիզնես նախագծերը, իսկ վարկային միջոցների տոկոսադրույքները կփոխհատուցեն տվյալ երկրների կենտրոնական բանկերի միջոցով` ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից։
Ծրագրի մանրամասների մասին Sputnik Արմենիան զրուցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանի հետ։
«Հիմնական պայմանն է, որ կոոպերացիոն ծրագրերում պետք է մասնակցեն ԵԱՏՄ անդամ առնվազն 3 պետություն։ Այսինքն` չի կարող լինել որևէ ծրագիր երկկողմանի կամ այլ ֆորմատի։ Դա մի կողմից հնարավորություն է բոլոր պետություններին հավասարաչափ ընդգրկել ու հավելյալ գումարների մուտք ունենալ։ Մյուս կողմից, դա բավական լուրջ խնդիր է առաջացնում բիզնես միջավայրի համար։ Մենք գործարար ոլորտի հետ մեր հանդիպումների ընթացքում բազմիցս լսել ենք մտահոգություններ, որ դժվար կլինի 3 կողմ գտնել համապատասխան ծրագրերի համար։ Բայց սա քաղաքական որոշում է, որը, իրոք, պետք է նպաստի կոոպերացիաների կայացմանը»,– ասաց մեր զրուցակիցը։
Ծրագրի մշակման ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների գործարար շրջանակների մասնակցությամբ։ Հայաստանում նման հանդիպում տեղի է ունեցել հուլիսի 15-ին։
Գեորգի Արզումանյանը հայտնեց, որ գործրարներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսական, վարկային կազմակերպությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ։
Հայ գործարարները ևս ծրագրի վերաբերյալ կարծիք են հայտնել, որ այն դժվար իրագործելի է` հատկապես, որ ծրագրին մասնակցելու նվազագույն շեմը եռակողմ ֆորմատն է։
«Իհարկե, իրենք համարում են, որ նման ծրագրեր հայթայթելը բարդ է։ Բայց մենք ունենք նմանատիպ համագործակցության փորձեր, օրինակ, մեքենաշինության ոլորտում, երբ արտադրությունը մի երկրում է, բայց դրա համար անհրաժեշտ որոշ նյութեր, կարևոր մասեր բերվում են այլ երկրներից։ Նման ծրագրերի քանակը, հավանաբար, մեծ չի լինի։ Բայց նման շղթաներ միանշանակ արդեն իսկ գոյություն ունեն։ Մի քանի օր առաջ ինձ ասացին, որ կա մի նախագիծ, որ, օրինակ, Հայաստանը տրամադրում է գործարարներից մեկին որոշ սարքավորումներ, մյուս երկիրը, որը մատակարարում է այդ սարքավորումները, Ղրղզստանն է, երրորդ երկիրը, որը հիմնական տեխնոլոգիան է մատակարարում, Ռուսաստանն է, իսկ երկիրը, որտեղ վերջնական արտադրանքը ձևավորվում և արտադրվում է, Ղազախստանն է»,– հայտնեց Արզումանյանը։
ԵԱՏՄ-ն բոլոր ռեսուրսներն ունի սեփական զարգացող տարածաշրջանը ստեղծելու համար․ Օվերչուկ
Հաշվի առնելով ծրագրի բարդությունը` հեղինակները դրանում այլ նախապայմաններ չեն սահմանել։ Ոլորտային սահմանափակումներ ևս չկան։ Բայց կարող են լինել առաջնային ոլորտներ։ Դրանք այս պահին մշակվում են, և առաջիկայում յուրաքանչյուր երկիր կներկայացնի իր համար առավել առաջնահերթություն ներկայացնող ոլորտների ցանկը։
«Հայաստանում մշակող արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտները համարվում են առաջնային։ Բայց մենք կփորձենք աշխատել այդ ցանկի վրա։ Ցանկը պետք է կցվի մեր կանոնակարգին և հաստատվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից` փոխվարչապետների մակարդակով։ Բայց վերջնական ցանկի շուրջ առայժմ բանակցություններ են ընթանում»,– հայտնեց ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրենը։
Համատեղ բիզնես-նախագծերի խթանման համար ԵԱՏՄ–ում մտածում են նաև հատուկ այս ծրագրի համար տեղեկատվական հարթակ ստեղծելու մասին, որի միջոցով տարբեր երկրների գործարարները կկարողանան գործընկերներ գտնել այլ երկրներում, ուսումնասիրել այլ երկրներում առկա բիզնես-առաջարկներն ու հնարավորությունները։
Ինչ վերաբերում է նախագծերի հաստատմանը, ապա, ինչպես պարզաբանեց Գեորգի Արզումանյանը, գործարարները իրենց համատեղ ծրագիրը նախ պետք է ներկայացնեն ֆինանսավորող կազմակերպությանը` վարկավորողին։ Եթե ֆինանսավորող կազմակերպության գնահատմամբ ծրագիրը համապատասխանում է ԵԱՏՄ կոոպերացիաների ստեղծման ծրագրի չափորոշիչներին, ապա մինչև գործարարներին պատասխանելը դիմում է ԵՏՀ–ին։ Հանձնաժողովը` համապատասխան խմբի միջոցով, որում ներգրավված են լինելու նաև տվյալ երկրների ներկայցուցիչները, դիտարկելու է ծրագրի տեխնիկական մասը` փաստաթղթային համապատասխանության մակարդակով և տալու է իր գնահատականը։ Իսկ վերջնական որոշումը կայացնելու է արդեն ԵՏՀ խորհուրդը։
ԵԱՏՄ ղեկավարությունը համոզված է, որ ծրագիրը արդյունավետ ու օգտակար կլինի Միության անդամ բոլոր երկրների, և հատկապես` փոքր տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։
Բանն այն է, որ փոքր տնտեսություն ունեցող երկրների մասնաբաժինը ԵԱՏՄ բյուջեում անհամեմատ փոքր է։
Դիցուք` Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է` շուրջ 22-23 մլն ռուբլի (243 100 դոլար)։ Բայց Հայաստանը կկարողանա ծրագրից օգտվել տարեկան 20 մլն դոլարի չափով։
Նշենք, որ ծրագրի գործողության ժամկետը առայժմ նախատեսված է 5 տարի։ Բայց չի բացառվում, որ հետագայում այն երկարացվի։
Լրահոս
0