https://arm.sputniknews.ru/20230726/davit-tvonvojany-kmasnakci-qnnich-handznazhvoghvovi-nistin-63509057.html
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանին` խնդրելով ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ... 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T14:13+0400
2023-07-26T14:13+0400
2023-07-26T14:22+0400
դավիթ տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926081_0:0:1601:901_1920x0_80_0_0_26fb3a7f68d39939e5e2df26c84858bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։ԱԺ-ն հուլիսի 16-ից արձակուրդում է։Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էին հրավիրել այս տարվա սկզբին։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որԴավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Նույն օրն ևեթՏոնոյաննուԳալստյանըկալանավորվեցին։Այս գործովմեղադրանք է առաջադրվելնաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b69157769b41103604827392167f9106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
14:13 26.07.2023 (Թարմացված է: 14:22 26.07.2023) Դավիթ Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանին` խնդրելով ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն
ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։
ԱԺ-ն հուլիսի 16-ից արձակուրդում է։
Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էին հրավիրել այս տարվա սկզբին։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ
Տոնոյաննու
Գալստյանըկալանավորվեցին։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվելնաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: