https://arm.sputniknews.ru/20230726/anhet-kvorats-hamarvvogh-zintsarajvoghneri-tsnvoghery-pakecin-erevani-baghramjanprvoshjan-pvoghvotan-63493054.html
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Երևանի Բաղրամյան–Պռոշյան պողոտան
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Երևանի Բաղրամյան–Պռոշյան պողոտան
Sputnik Արմենիա
Նախորդ շաբաթ ոստիկանները ծնողներին խոստացել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կկազմակերպեն։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T10:30+0400
2023-07-26T10:30+0400
2023-07-26T10:49+0400
բողոք
բողոքի ակցիա
երևան
անհետ կորած
ծնող
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63495869_0:68:2048:1220_1920x0_80_0_0_c713ca68051ada96769d1ba21623d0e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ նրանց չընդունեց։Նշենք, որ ծնողները նախորդ շաբաթ ևս փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։Ծնողները խոստանում են, որ պողոտան փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ընդունել։ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Սևան Քոչարյանը ծնողներին առաջարկեց հանդիպում կազմակերպել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ, սակայն ծնողները հրաժարվեցին։«Մենք 10 օր առաջ ևս մեկ անգամ հանդիպեցինք Սանամյանի հետ, մենք հոգնել ենք ստախոսներից, 3 տարի է նրանք միայն խոստումներ են տալիս ու մեզ ճանապարհում։ Մենք հանդիպում ենք պահանջում միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:Ե՞րբ աշխատեցիք, որ չտեսանք. անհետ կորածների ծնողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63495869_229:0:2048:1364_1920x0_80_0_0_b59e492cba05a184d414ac958f919ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոք, բողոքի ակցիա, երևան, անհետ կորած, ծնող, նիկոլ փաշինյան
բողոք, բողոքի ակցիա, երևան, անհետ կորած, ծնող, նիկոլ փաշինյան
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Երևանի Բաղրամյան–Պռոշյան պողոտան
10:30 26.07.2023 (Թարմացված է: 10:49 26.07.2023) Նախորդ շաբաթ ոստիկանները ծնողներին խոստացել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կկազմակերպեն։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ նրանց չընդունեց։
Նշենք, որ ծնողները նախորդ շաբաթ ևս
փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան`
պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։
Ծնողները խոստանում են, որ պողոտան փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ընդունել։
«Մեզ նախորդ շաբաթ խոստացան, որ վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն, բայց խաբեցին։ Մենք ճանապարհը չենք բացելու, քանի դեռ մեզ չեն ընդունել ու մեր հարցերին չեն պատասխանել»,–ասաց անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Սևան Քոչարյանը ծնողներին առաջարկեց հանդիպում կազմակերպել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ, սակայն ծնողները հրաժարվեցին։
«Մենք 10 օր առաջ ևս մեկ անգամ հանդիպեցինք Սանամյանի հետ, մենք հոգնել ենք ստախոսներից, 3 տարի է նրանք միայն խոստումներ են տալիս ու մեզ ճանապարհում։ Մենք հանդիպում ենք պահանջում միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։
Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: