00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդ մասին լռում են»․ Արևմուտքում վախենում են Ուկրաինայի պատճառով նոր խնդիրներից

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղական ԶԼՄ-ներում ավելի ու ավելի համառորեն վարկածներ են հնչում, որ Կիևին փոխանցված զենքով ի վերջո զինվելու են թմրավաճառները։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Կիևին փոխանցվող ռազմական օգնության ծավալները ռեկորդներ են սահմանում։ Բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում վախենում են, որ սպառազինությամբ գերհագեցած երկիրն իրենց համար սպառնալիք կդառնա։ Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկում դաշնակիցները՝ Դավիթ Նարմանիայի հոդվածում, ՌԻԱ Նովոստի:

Հակամարտության առաջին իսկ օրերից

«Հենց թնդանոթները լռեն, կսկսվի ապօրինի սպառազինության ներհոսքը։ Մենք դա գիտենք, քանի որ շատ հակամարտություններից հետո է այդպես եղել»,- նախորդ գարնանը նախազգուշացնում էր Ինտերպոլի ղեկավար Յուրգեն Շտոկը։
Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից՝ կարիք չկա սպասել ռազմական գործողությունների ավարտին։
«Լեհաստանը, Ռումինիան և Ուկրաինային սահմանակից մյուս երկրները ողողված են մեր կողմից Կիևին ռազմական գործողություններ վարելու համար մատակարարվող զենքերով։ Այլ կերպ ասած, տարբեր հրամանատարներ՝ հաճախ ոչ թե գեներալներ, այլ գնդապետներ և այլք, ստացել են խմբաքանակը և անձամբ վերավաճառել են»,-RT-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը։
Պենտագոնը Ուկրաինային ևս 400 մլն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում
CNN-ը հաղորդում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում արձանագրված միջադեպերի մասին: Մասնավորապես, 2022 թվականի հունիսին ուկրաինական հատուկ ծառայությունները փակել էին մի քանի անձանց մասնակցությամբ սխեման, որոնք զբաղվում էին գողացած ապրանքի առևտրով։ Ձերբակալվել են նաև խաբեբաներ, որոնք ներկայացել էին որպես կամավորներ և 17 հազար դոլարի զրահաբաճկոններ էին յուրացրել:
Բացի այդ, ձերբակալվել են ազգային գումարտակի մարտիկներ, որոնք գողացել են 60 ինքնաձիգ և գրեթե հազար փամփուշտ։ Այդ ամենը պահել են պահեստում՝ «ենթադրաբար՝ սև շուկայում իրացնելու համար», նշում է հեռուստաալիքը։
Բացի այդ, CNN-ը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերից փորձել են զենք գողանալ «անանուն ռուս պաշտոնյայի վերահսկողության տակ գտնվող ուժերը»:

Մոնիթորինգի դժվարությունները

Հատկանշական է, որ զեկույցն ընդգրկում է 2022 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ Ուկրաինայում ամերիկյան ստուգումներ չէին իրականացվում։ Այդ պատճառով հիմնականում օգտվել են Կիևի տրամադրած տվյալներից։
Եվ դրանց հուսալիությունը կասկածի տեղիք է տալիս:
«Երբ զենքը հայտնվում է պատերազմի մշուշի մեջ, մենք չենք կարող վստահ լինել, թե որտեղ է այն գտնվում։ Դա հսկայական սև խոռոչ է»,-CNN-ի մեջբերմամբ՝ ասել է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչը։
Ընդ որում, ըստ Military-ի տեղեկատվության, հակամարտության առաջին ութ ամիսների ընթացքում ամերիկացիները Ուկրաինայի զինված ուժերին հազարավոր «Սթինգեր» և «Ջավելին» հրթիռներ, հաուբիցներ, ավելի քան տասը հազար նռնականետեր, C-4 պայթուցիկներ, 59 միլիոն փամփուշտ են փոխանցել: Էլ չենք խոսում ավելի հզոր ու բարդ համակարգերի մասին՝ NASAMS, HIMARS, Phoenix Ghost դրոններ։
«Արդյունավետ մոնիտորինգը տեղում ներկայություն է պահանջում»,-նշում է պարբերականը:
Ստուգումները սկսվել են միայն նոյեմբերին։ Բայց մատակարարման և վերահսկման մեխանիզմի թափանցիկությունն ամեն դեպքում հարցեր է առաջացնում։ Առաջին հերթին՝ հենց Պենտագոնին ուղղված։
«Հազարավոր միավոր զենք-զինամթերքի համար անհրաժեշտ հաշվետվությունը չկա»,-նշվում է Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի հունիսյան զեկույցում:
ԱՄՆ–ն կարծում է, որ հակահարձակման համար Ուկրաինային տվել է անհրաժեշտ ամեն բան
Կիևին փոխանցվածի 60%-ը պատշաճ կերպով չի վերահսկվել։ Որոշ դեպքերում ուղեկցող փաստաթղթեր ընդհանրապես չեն եղել։ Արդեն տեղում ամերիկացի զինվորականները բացել են արկղերը և տեսել, թե ինչ են փոխանցում։
Զեկույցի հեղինակները հատուկ վերապահում են անում՝ ապացույցներ չկան, որ ամերիկացիները ներգրավված են Ուկրաինայի համար նախատեսված զենքի հափշտակության կամ այլ հասցեով ուղարկման մեջ:

Ոչ մեկին ոչ մի խոսք

Իսկ ահա Կիևի իրենց գործընկերների հուսալիությանը օվկիանոսից այն կողմ շատ են կասկածում։ Կոնգրեսում մշտապես կոչ են անում խստացնել աուդիտը։ Այս թեման առաջ են մղում հանրապետականները՝ ինչպես Բայդենի ծայրահեղական հակառակորդները, այնպես էլ ավելի չափավորները։ Մասնավորապես, ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին կողմ է Ուկրաինային աջակցելուն, բայց դեմ է սպառազինությունների մատակարարման քարտ-բլանշին:
Եվրոպացիները ստիպված են ավելի զգույշ լինել։
«Եթե դուք քննադատում եք ռազմական օգնությունը, ձեզ անմիջապես ռուսամետ ճամբարում են գրանցում,-հոլանդական NRC Handelsblad պարբերականը մեջբերում է Stop Wapenhandel («Դադարեցնել զենքի առևտուրը») շարժման ակտիվիստ Վենդելա դե Վրիսի խոսքերը։ Մենք դեմ չենք մատակարարումներին, երբեմն դրանք կարող են կյանքեր փրկել, բայց մենք ուզում ենք, որ դա լայնորեն քննարկվի»:
Նիդեռլանդների իշխանություններն ընդհանրապես չեն հետևում իրենց փոխանցած զենքի հետագա ճակատագրին։
Փորձագետը զգուշացնում է՝ ծանր տեխնիկան կարող է հայտնվել ԱՄՆ-ի հակառակորդների մոտ։ Իսկ դա հղի է զենքի նոու-հաուի արտահոսքով։
Զենքի ապօրինի առևտուրը Կիևի վաղեմի դժբախտությունն է, դեռևս 1990-ականներից։ 2014-ից հետո, ինչպես նշում Է Global Organized Crime Index կայքը, Ուկրաինան առհասարակ վերածվել է Եվրոպայի խոշորագույն սև շուկաներից մեկին։ Ապրանքի մի մասը երկրում է մնացել՝ կիսալեգալ կազմավորումների ձեռքում։ Նույնիսկ այն ժամանակ չհաշվառված հրազենները միլիոններով էին հաշվում։ Հիմա խնդիրը կտրուկ սրվել է՝ այն լռության մատնելու և մատակարարումների վերահսկման ոչ թափանցիկ համակարգի պատճառով։
Լրահոս
0