https://arm.sputniknews.ru/20230725/voch-voq-chgiti-inch-e-katarvum-arcakhum-tankjany-bac-namak-e-grel-63443069.html
Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում Արցախում. Թանկյանը բաց նամակ է գրել
Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում Արցախում. Թանկյանը բաց նամակ է գրել
Sputnik Արմենիա
Նամակի տակ ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը և այլք։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T14:03+0400
2023-07-25T14:03+0400
2023-07-25T14:05+0400
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
արցախ
սերժ թանկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47632503_0:0:1601:901_1920x0_80_0_0_38635ef3a51d469f54c2de705f394c31.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի ֆոնին բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Այդ մասին նա պատմել է spin.com-ին։Թանկյանն ընդգծել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։Նա նշել է, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ` ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել Սամանտա Փաուերի (ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ) հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է արել Twitter-ում», - ասել է Թանկյանը։Լրատվամիջոցը մեջբերել է նաև Թանկիանի բաց նամակը, որտեղ անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյուների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։Նամակի տակ ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47632503_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a194ec44f3ea35e3f3b907a756fd520f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, սերժ թանկյան
լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, սերժ թանկյան
Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում Արցախում. Թանկյանը բաց նամակ է գրել
14:03 25.07.2023 (Թարմացված է: 14:05 25.07.2023) Նամակի տակ ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը և այլք։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի ֆոնին բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Այդ մասին նա պատմել է
spin.com-ին։
Թանկյանն ընդգծել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ»,– ասել է նա։
Նա նշել է, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։
«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ` ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել Սամանտա Փաուերի (ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ) հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է արել Twitter-ում», - ասել է Թանկյանը։
Լրատվամիջոցը մեջբերել է նաև Թանկիանի բաց նամակը, որտեղ անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյուների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։
Նամակի տակ ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։