00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հայտարարեց, թե որ դեպքում ՌԴ խաղաղապահները դուրս կգան Արցախից

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի համոզմամբ` դա նշանակում է, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը արդյունավետ է եղել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ըստ 2020 թ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության` մինչև 2025 թ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ–ում մի նպատակ ունի, որը արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշման մեջ ասվում է, որ ՌԴ նախագահին թույլ է տրվում ԼՂ խաղապահներ գործուղել բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար, և սա վերցված է ՌԴ նախագահի` դաշնային ժողովին հղված դիմումում։ Այսինքն, եթե ռուս խաղաղապահները որոշեն դուրս գալ ԼՂ–ից, դա նշանակում է, որ ԼՂ–ում նման վտանգ այլևս չկա։ Եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման որոշում կայացնել` դուրս գալու մասին։ Դա նաև կնշանակի, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը արդյունավետ է եղել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտություն չկա»,– հայտարարեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարեց նաև, որ ՀՀ իշխանությունները ԼՂ բնակչությանը Հայաստանում վերաբնակեցման հարց չեն քննարկում։ «Մենք քննարկում են ԼՂ–ի հայությանը սեփական երկրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հնարավոր է ԼՂ–ն մտնի ՌԴ կազմի մեջ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արձագանք չունի այդ հարցին, քանի որ նման քննակում երբևէ չի ունեցել։
Արդյոք ՀՀ իշխանությունները կդիմե՞ն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին` քննարկելու Ադրբեջանի վարքագիծը, որը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` բացելու Լաչինի միջանցքը։
Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր է։
«Դա մեր գործիքակազմի մեջ է մտնում. մենք կապի մեջ ենք Անվտանգության խորհրդի անդամ պետությունների հետ ու քննարկումների փուլում ենք։ Դիմելու հարցում դժվարություն չկա` կարելի է մեկ ժամում դիմել։ Խնդիրն այն է, թե այդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞ ու ի՞նչ որոշում կընդունվի։ Այնպես, որ Անվտանգության խորհուրդ դիմելը պետք է բավարար չափով պատրաստված ու քննարկված լինի անդամ պետությունների հետ»,– վստահեցրեց նա։
Լրահոս
0