https://arm.sputniknews.ru/20230725/pashinjany-chi-bacarum-vor-kmasnakci-erevani-qaghaqapeti-yntrutjunneri-qarvozarshavin-63453389.html
Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին
Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` քանի որ ՔՊ–ն մասնակցում է ընտրություններին, ըստ էության դա նաև իր մասնակցությունն է։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T15:42+0400
2023-07-25T15:42+0400
2023-07-25T15:44+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
երևան
երևանի ավագանի
հհ վարչապետի ընտրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե ոչ, բայց ոչինչ չի բացառում։ Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։Նա նաև ընդգծեց` քանի որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը, և կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ըստ էության դա մասնակցություն է։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, երևան, երևանի ավագանի, հհ վարչապետի ընտրություն
հայաստան, նիկոլ փաշինյան, երևան, երևանի ավագանի, հհ վարչապետի ընտրություն
Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին
15:42 25.07.2023 (Թարմացված է: 15:44 25.07.2023) ՀՀ վարչապետի խոսքով` քանի որ ՔՊ–ն մասնակցում է ընտրություններին, ըստ էության դա նաև իր մասնակցությունն է։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե ոչ, բայց ոչինչ չի բացառում։ Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
«Մենք այդ հարցը դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց ոչ մի բան չեմ բացառում։ Կքննարկենք, կորոշենք»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց` քանի որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը, և կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ըստ էության դա մասնակցություն է։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։