https://arm.sputniknews.ru/20230725/pashinjany-brjuselum-chi-qnnarkel-aghdamvov-lghin-humanitar-mijancq-tramadrelu-harcy-63441724.html
Փաշինյանը Բրյուսելում չի քննարկել Աղդամով ԼՂ–ին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը
Փաշինյանը Բրյուսելում չի քննարկել Աղդամով ԼՂ–ին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի հարցը։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T13:40+0400
2023-07-25T13:40+0400
2023-07-25T13:41+0400
շառլ միշել
ադրբեջան
արցախ
ակնա (աղդամ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62792804_0:57:1289:782_1920x0_80_0_0_019a9b5a8258326c9d5ea1681dad9615.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկել Աղդամով Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի ապօրինի փակման և դրա բացման հետ կապված հարցերը։ Խաղաղության պայմանագրում կլինի՞ ԼՂ հարցի համապարփակ լուծում՝ որոշում չունենք. Փաշինյան«Այդ հարցը քննարկելու մանդատ ես ունեմ, որովհետեև Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկն էլ ես եմ»,– ասաց նա։Վարչապետը սակայն հավելեց, որ Շառլ Միշելի հայտարարությունն իր համար անակնկալ չէր, բայց կրկին վստահեցրեց, որ ինքն այդ հարցի քննարկմանը չի մասնակցել։
ադրբեջան
ակնա (աղդամ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62792804_144:0:1289:859_1920x0_80_0_0_6fab7a13a340bcf3cbea438064f9d90b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, ադրբեջան, արցախ, ակնա (աղդամ), նիկոլ փաշինյան
շառլ միշել, ադրբեջան, արցախ, ակնա (աղդամ), նիկոլ փաշինյան
Փաշինյանը Բրյուսելում չի քննարկել Աղդամով ԼՂ–ին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը
13:40 25.07.2023 (Թարմացված է: 13:41 25.07.2023) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկել Աղդամով Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ նման հարց քննարկելու որևէ մանդատ ու անհրաժեշտություն չունեմ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը հայտարարեց, որ կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի ապօրինի փակման և դրա բացման հետ կապված հարցերը։
«Այդ հարցը քննարկելու մանդատ ես ունեմ, որովհետեև Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկն էլ ես եմ»,– ասաց նա։
Վարչապետը սակայն հավելեց, որ Շառլ Միշելի հայտարարությունն իր համար անակնկալ չէր, բայց կրկին վստահեցրեց, որ ինքն այդ հարցի քննարկմանը չի մասնակցել։