00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանի այցը Թեհրան պատահական չէր. փորձագետն ասել է, թե ինչ մտահոգություններ ունի Իրանը

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանի այցը Իրան
Արարատ Միրզոյանի այցը Իրան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Արարատ Միրզոյանի այցը Իրան
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը մոսկովյան բանակցություններից մեկ օր առաջ Թեհրանում էր։ Թե այդ այցը ինչ կապ ունի ՌԴ–ի եռակողմ բանակցությունների հետ և Իրանի հայտարարություններում ինչ շեշտադրումներ կան Sputnik Արմենիան հետաքրքրվեց իրանագետ Ժաննա Վարդանյանից։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարի և նախագահի կողմից արված հայտարարություններում արտացոլվում է Իրանի մտահոգությունը տարածաշրջանային գործընթացներում` մասնավորապես ՀՀ–ում Արևմուտքի ցանկացած տեսակի ներկայության վերաբերյալ։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Թեհրանում երեկ տեղի է ունեցել ՀՀ–ի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Միրզոյանը հանդիպել է նաև Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի հետ։ Այդ հանդիպումներից հետո Իրանի արտգործնախարարը և նախագահը հանդես են եկել հայտարարություններով։ Մասնավորապես` Ռայիսին հերթական անգամ ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Միաժամանակ նշվում է, որ «Արարատ Միրզոյանն Իրանին վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների պլացդարմ»։ Իսկ այսօր ՌԴ–ում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
«Այն հայտարարությունները, որոնք հնչել են Աբդոլլահիանի և Ռայիսիի կողմից` ամբողջովին տեղավորվում են Իրանի արտաքին քաղաքականության տրամաբանության շրջանակներում և մինչև այս հնչած հայտարարությունների տրամաբանական շարունակությունն ու շատ դեպքերում նաև կրկնությունն են»,–նշեց իրանագետը։
Վարդանյանի խոսքով` իրանական կողմի հերթական անգամ նույն շեշտադրումներով հայտարարությունները կրկին մեսիջներ են հայկական կողմին։ Մասնավորապես տարածաշրջանում օտար երկրների ներկայության անթույլատրելիության հիշատակումը վերաբերում է ԱՄՆ–ին, Արևմուտքին և Իսրայելին։ Սա ևս տեղավորվում է իրանական այն թեզի շրջանակներում, որ օտար երկրները հակասություններ են առաջացնում այս տարածաշրջանում, և որ խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկրների միջոցով։
«Եվ հենց այդ համատեքստում նորից Իրանի ԱԳ նախարարը հիշատակել է 3+3 մեխանիզմը, հերթական անգամ պատրաստակամություն հայտնելով, որ Իրանը կարող է հյուրընկալել այդ մեխանիզմով հանդիպումներ, բայց, իհարկե, այդ մեխանիզմը բավականին երկար ժամանակ է՝ պարզապես չի գործում ընդամենը մեկ հանդիպում է իրականցվել, և դրա հիմնական ջատագովը շարունակում է մնալ միայն Իրանը»,–հավելեց փորձագետը։
Ընդհանուր առմամբ, իրանական կողմի հայտարարություններում, Վարդանյանի խոսքով, չկա նորություն, կա պարզապես շեշտադրումների կրկնություն. Իրանը մշտապես դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և միշտ կողմ է եղել տարածաշրջանի երկրների միջև խաղաղությանը` պատրաստակամություն հայտնելով նպաստել դրան։
ՀՀ-ի համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ պետական սահմանի անքակտելիությունը. Միրզոյան
Միևնույն ժամանակ, փորձագետը հիշեցնում է, Իրանը, հատկապես վերջին երեք տարիներին, չի սահմանափակվել միայն հայտարարություններով, այլ նաև գործողություններ է իրականացրել` օրինակ` զորավարժությունների տեսքով։ Եվ նաև այն, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը չի ընդլայնվել հենց Իրանի գործողությունների շնորհիվ։
«Հետևաբար` սրանք պարզապես հայտարարություններ չեն, իսկ Իրանի հոգևոր առաջնորդի մակարդակով հնչեցրած հայտարարությունները Իրանի քաղաքականության հստակ մաս է կազմում։ Հետևաբար` Հարավային Կովկասը վերածվել է Իրանի համար առաջնային ուղղության և իրենք չեն պատրաստվում միայն հայտարարություններով սահմանափակվել»,–համոզմունք հայտնեց իրանագետը։
Հայաստանն իր հերթին Իրանի մտահոգություն հանդիսացող Արևմուտքի հետ հարաբերություններում պետք է ունենա այն զգուշավորությունը և պահպանի սահմանը, որ որևէ կերպ չվնասի Իրանի հետ հարաբերություններին։
«Իրանը շատ ուշադրությամբ է հետևում ՀՀ–Արևմուտք հարաբերություններին, շատ զգայունություն է դրսևորում դրա նկատմամբ, և դա հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է զգոն լինի և հակաիրանական գործողության մասնակից չդառնա»,–նշեց Վարդանյանը։
Փորձագետը ամփոփելով նաև ընդգծեց, որ պատահական չի համարում ՀՀ արտգործնախարարի Իրան այցը ՌԴ–ում սպասվող բանակցություններից հենց մեկ օր առաջ։
«Փաստացի ստացվում է, որ ՀՀ արտգործնախարարը մեկնել է Թեհրան` իրանական կողմին բանակցային գործընթացի մասին տեղյակ պահելու և հերթական անգամ իրանական կողմի դիրքորոշման մեջ հավաստիանալու համար։ Այսինքն` սա նաև ինչ-որ փոխադարձ տեղեկատվության փոխանակման այց է, կարծես թե, որպեսզի և՛ իրանական կողմը տեղեկանա, թե ինչ բանակցություններ են ընթանում, և՛ հայկական կողմը տեղյակ լինի և վստահ լինի, որ իրանական կողմի դիրքորոշումներում որևէ փոփոխություններ չկան»,–կարծում է իրանագետը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։
Լրահոս
0