https://arm.sputniknews.ru/20230725/mankapartezum-erekhaneri-u-ashkhatvoghneri-hamar-gvortsum-e-1-sanhangujc-mip-zekujcy-63434097.html
Մանկապարտեզում երեխաների ու աշխատողների համար գործում է 1 սանհանգույց. ՄԻՊ զեկույցը
Մանկապարտեզում երեխաների ու աշխատողների համար գործում է 1 սանհանգույց. ՄԻՊ զեկույցը
Sputnik Արմենիա
ՄԻՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի հետ նույն շենքում գործող հոգեկան առողջության կենտրոնի խնամակալները իրենց պատուհաններից առարկաներ... 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T10:51+0400
2023-07-25T10:51+0400
2023-07-25T10:52+0400
հհ միպ
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63432804_211:375:1454:1074_1920x0_80_0_0_7b3eccb4cfb78ef50ac9d66e45bf55ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի այց է կատարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և դրա մասնաշենքերից մեկի 1–ին հարկում գտնվող «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ու արձանագրել մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։Մասնավորապես` պարզվել է, որ մանկապարտեզը չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար, առկա է մեկ սանհանգույց, որը չի համապատասխանում գործող օրենսդրական պահանջներին:Պարզվել է նաև, որ որ տվյալ սանհանգույցից օգտվում են նաև աշխատակիցները՝ այլ սանհանգույցի բացակայությամբ պայմանավորված:ՄԻՊ աշխատակիցները արձանագրել են նաև, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաև տարածքի բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար:Արձանագրվել է նաև, որ «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձինք իրենց պատուհաններից առարկաներ են նետում մանկապարտեզի օգտագործման տարածք:Բացի այդ` այցի պահին «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող իգական սեռի ներկայացուցիչն առանց վերնահագուստի 3-րդ հարկից ժեստերի միջոցով փորձում էր հաղորդակցվել բակում գտնվող անձանց հետ:Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ մանկապարտեզի շենքը խոնավ է և ըստ աշխատակիցների՝ արտաքին վերանորոգումն ապարդյուն է:Արձանագրվել է, որ մանկապարտեզի շենքային և բակային պայմանները՝ որպես երեխաների իրավունքների լիարժեք իրացման անվտանգ միջավայր, պատշաճ ապահովված չեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63432804_73:0:1505:1074_1920x0_80_0_0_9ae40e5d6d597d707b578b1fc4625bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, մանկապարտեզ
Մանկապարտեզում երեխաների ու աշխատողների համար գործում է 1 սանհանգույց. ՄԻՊ զեկույցը
10:51 25.07.2023 (Թարմացված է: 10:52 25.07.2023) ՄԻՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի հետ նույն շենքում գործող հոգեկան առողջության կենտրոնի խնամակալները իրենց պատուհաններից առարկաներ են նետում մանկապարտեզի տարածք։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի այց է կատարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և դրա մասնաշենքերից մեկի 1–ին հարկում գտնվող «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ու արձանագրել մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում է
ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` պարզվել է, որ մանկապարտեզը չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար, առկա է մեկ սանհանգույց, որը չի համապատասխանում գործող օրենսդրական պահանջներին:
Պարզվել է նաև, որ որ տվյալ սանհանգույցից օգտվում են նաև աշխատակիցները՝ այլ սանհանգույցի բացակայությամբ պայմանավորված:
ՄԻՊ աշխատակիցները արձանագրել են նաև, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաև տարածքի բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար:
«Այս առումով, հարկ է նշել, որ մանկապարտեզի աշխատակիցներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ ստեղծված իրավիճակին ընտելացել են. մեջբերում՝ «...սովորել ենք՝ մենք էլ, երեխաներն էլ»»,– ասված է
ՄԻՊ զեկույցում։
Արձանագրվել է նաև, որ «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձինք իրենց պատուհաններից առարկաներ են նետում մանկապարտեզի օգտագործման տարածք:
Բացի այդ` այցի պահին «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող իգական սեռի ներկայացուցիչն առանց վերնահագուստի 3-րդ հարկից ժեստերի միջոցով փորձում էր հաղորդակցվել բակում գտնվող անձանց հետ:
Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ մանկապարտեզի շենքը խոնավ է և ըստ աշխատակիցների՝ արտաքին վերանորոգումն ապարդյուն է:
Արձանագրվել է, որ մանկապարտեզի շենքային և բակային պայմանները՝ որպես երեխաների իրավունքների լիարժեք իրացման անվտանգ միջավայր, պատշաճ ապահովված չեն։