https://arm.sputniknews.ru/20230725/lachini-mijancqum-hradadari-rezhimi-khakhtum-e-ardzanagrvel-rd-pn-63484436.html
Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T21:04+0400
2023-07-25T21:04+0400
2023-07-29T11:24+0400
լաչինի միջանցք
ռուսաստան
խաղաղապահ
խաղաղապահներն արցախում
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25328608_0:0:3203:1802_1920x0_80_0_0_0c91bb5b09888806728f39c231430cfc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:Նշվում է, որ երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։Խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25328608_0:0:2731:2048_1920x0_80_0_0_087ec15fa9c06b6f9a2c302322c23c68.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, ռուսաստան, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, արցախ
լաչինի միջանցք, ռուսաստան, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, արցախ
Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
21:04 25.07.2023 (Թարմացված է: 11:24 29.07.2023) Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: