https://arm.sputniknews.ru/20230725/khachaturjany-lernajin-gharabaghi-humanitar-iravitshaky-nerkajacrel-e-italiaji-nakhagahin--63472055.html
Խաչատուրյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը ներկայացրել է Իտալիայի նախագահին
Խաչատուրյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը ներկայացրել է Իտալիայի նախագահին
Sputnik Արմենիա
Իտալիայի նախագահն ասել է, որ պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T19:03+0400
2023-07-25T19:03+0400
2023-07-25T19:11+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
իտալիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63435650_0:0:1600:901_1920x0_80_0_0_3939a406e8c888b8f40eab7f3ed8691f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Իտալիայի նախագահն ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:«Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին»,– ասված է հաղորդագրությունում։Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ:Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթերի առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։Նա Իտալիայում մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63435650_78:0:1499:1066_1920x0_80_0_0_534d96f90644267ce92b23e86104b149.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, իտալիա
հայաստան, վահագն խաչատուրյան, իտալիա
Խաչատուրյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը ներկայացրել է Իտալիայի նախագահին
19:03 25.07.2023 (Թարմացված է: 19:11 25.07.2023) Իտալիայի նախագահն ասել է, որ պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Անկախ դժվարություններից` Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ»,– ասել է ՀՀ նախագահը։
Իտալիայի նախագահն ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
«Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթերի առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:
Նշենք, որ ՀՀ նախագահը
աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև
հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։