https://arm.sputniknews.ru/20230725/hh-nakhagahy-hrvomi-hajkakan-hamajnqi-het-qnnarkel-e-erkri-nerqin-u-artaqin-iradrutjany-63437538.html
ՀՀ նախագահը Հռոմի հայկական համայնքի հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին իրադրությունը
ՀՀ նախագահը Հռոմի հայկական համայնքի հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին իրադրությունը
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է իտալացի լրագրողներին Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար: 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T12:14+0400
2023-07-25T12:14+0400
2023-07-25T12:18+0400
վահագն խաչատուրյան
հռոմ
իտալիա
լրագրող
հայ
հայ համայնք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63435709_0:34:1600:935_1920x0_80_0_0_0d0299356823c6ca4601bd5398a53157.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանն ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։«Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին»,– ասված է հաղորդագրությունում։ՀՀ նախագահը անդրադարձել է նաև վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին:Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։Նա Իտալիայում մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
հռոմ
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63435709_93:0:1514:1066_1920x0_80_0_0_b640b62d677ba153d91acf1da3c001ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, հռոմ, իտալիա, լրագրող, հայ, հայ համայնք, հայաստան
վահագն խաչատուրյան, հռոմ, իտալիա, լրագրող, հայ, հայ համայնք, հայաստան
ՀՀ նախագահը Հռոմի հայկական համայնքի հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին իրադրությունը
12:14 25.07.2023 (Թարմացված է: 12:18 25.07.2023) Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է իտալացի լրագրողներին Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանն ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ նախագահը անդրադարձել է նաև վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:
Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով
Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։
Նա Իտալիայում
մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո
Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։