00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առճակատման ռեժիմով ապրել՝ կնշանակի կորցնել պետությունը. Փաշինյանը` ընդդիմության մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նրա խոսքով` 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով ենք փրկել մեր պետությունն ու պետականությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Արցախի համար ընդդիմության ակցիաներում, դիրքորոշումներում հնչող մտքերը լավը կամ վատը չեն, սակայն կան ձևակերպումներ, ըստ որոնց ՀՀ–ն, ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ հաջորդ 30 տարում էլ պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք համաձա՞յն ենք դրա հետ` իրադրության գնահատման տեսանկյունից։ 2020 թվականի պատերազմից հետո հնչում էին ինձ ուղղված մեղադրանքներ, որտեղ կար նաև լեգիտիմություն, թե ինչու չէի խոսում առկա խնդրիների մասին դեռ 2018, 2019 թթ։ Հիմա հարկ եմ համարում ասել` եթե ՀՀ–ն ձևակերպի բանաձև, ըստ որի` առաջիկա 15-30 տարում ևս ուզում է ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմով, դա նշանակում է ՀՀ–ն, պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը դնել կասկածի տակ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով ենք փրկել մեր պետությունն ու պետականությունը։
«Մենք էլ մեր հերթին ենք հարվածի տակ դրել պետականությունը։ Ոչ թե ուզելով ենք դա արել, այլ հակառակը` լավ մտադրություններով, լեգիտիմ մտավախություններով։ Այսօր էլ նույն վիճակն է»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ 2020 թ 44–օրյա պատերազմից հետո հայաստանյան ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ էր իրականցնում` ի պաշտպանություն Արցախի և, միաժամանակ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
2023-ի հունիսի 20-ին ընդդիմության մեկ այլ նախաձեռնության` «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Փաշինյանը Բրյուսելում չի քննարկել Աղդամով ԼՂ–ին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
ՔՊ ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը վտանգավոր էին համարել` ասելով, որ այն կարող է հրահրել պատերազմ։ Դրան ի պատասխան ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը չի կարող լինել պատերազմի սպառնալիք, դա իշխանությունների կեղծ օրակարգն է։
Լրահոս
0