https://arm.sputniknews.ru/20230725/arevmutqy-shtapum-e-pastatught-stanal-pvordzagety-pashinjani-mesijneri-masin-63487320.html
Արևմուտքը շտապում է փաստաթուղթ ստանալ. փորձագետը` Փաշինյանի մեսիջների մասին
Արևմուտքը շտապում է փաստաթուղթ ստանալ. փորձագետը` Փաշինյանի մեսիջների մասին
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգի կարծիքով` Արևմուտքի վախերը պայմանավորված են ռուս–ուկրաինական հակամարտության իրենց համար ոչ ցանկալի հանգուցալուծման հնարավոր սցենարով։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T22:00+0400
2023-07-25T22:00+0400
2023-07-25T22:31+0400
նիկոլ փաշինյան
արևմուտք
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1f/60477376_0:0:1600:901_1920x0_80_0_0_0be01aca14e769b50e477d2a0ae8ec79.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Արևմուտքը շտապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում՝ ձգտելով օր առաջ ստանալ այն փաստաթուղթը, որն առաջին հերթին անհրաժեշտ է ռուսական ներկայությունից ազատվելու համար։ Եվ ՀՀ վարչապետի ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսում հնչած հայտարարություններն անուղղակիորեն հաստատում են այս թեզը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։Ըստ քաղաքագետի` Արևմուտքի շտապեցնելով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից մի փոքր քողարկված հարձակումները Ղարաբաղի ղեկավարության հասցեին՝ Ադրբեջանի հետ բանակցությունների չգնալու պատճառով։ Այդ համատեքստում Փաշինյանը հերթական հավաստիացումներն էր անում առ այն, որ նախկինում բանակցությունները երբեք Լեռնային Ղարաբաղին անկախության շանս չենտվել։Միևնույն ժամանակ Բադալյանը չի կարծում, որ Փաշինյանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև ինչ-որ լուրջ, արմատական հակասություններ կան: Նրա դիտարկմամբ` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հավատարիմ են Փաշինյանին, գործում են նրա վերահսկողության ներքո, սակայն դիրքորոշումների միջև կա հակասություն՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների գործոնը:ԼՂ–ում ռազմական գործողություններ չպետք է սկսվեն. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին«Գնալ Ադրբեջանի հետ բանակցել` նշանակում է գնալ Արևմտյան տարբերակը իրականություն դարձնելուն, որին դեմ է Ռուսաստանի ղեկավարությունը, որը այնտեղ խաղաղապահներ ունի և փորձում է դա թույլ չտալ»,–ասում է Բադալյանը։Նրա խոսքով` Արևմուտքն իր հերթին չի ցանկանում ձգձգել տխրահռչակ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Եվ նրան անհրաժեշտ է օր առաջ փակել հարցը, այդ թվում ՝ ռուս խաղաղապահների ներկայության հարցը, դրա համար էլ շտապեցնում է ՀՀ իշխանություններին։Քաղտեխնոլոգի կարծիքով` Արևմուտքի վախերը պայմանավորված են ռուս–ուկրաինական հակամարտության`իրենց համար ոչ ցանկալի հանգուցալուծման հնարավոր սցենարով։Բադալյանի դիտարկմամբ՝ Եթե Արևմուտքը Հայաստանին պարտադրելու գործիքներ ունի, Ադրբեջանի պարագայում այլ է. նրան որևէ բան չի պարտադրում` հաշվարկելով նաև իր շահը, որը կարող է ստանալ, եթե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը գործարկվի. այդ միջանցքով Ադրբեջանը Արևմուտքին ճանապարհ կտա դեպի Կենտրոնական Ասիա, որով հետագայում հարավից ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։Ներկայիս ՀՀ ղեկավարությունը, որը, Բադալյանի բնորոշմամբ, ընտրված է Արևմուտքի կողմից, այս իրավիճակում հանդես են գալիս որպես արևմտյան պլանի ուղեցույց։ Դրանով կարելի է բացատրել Հայաստանի վարչապետի ՝ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մոլուցքային գաղափարը։ Այս գաղափարը մարդկանց մտքում արմատավորելու համար վարչապետը նկարագրում է ամենամռայլ սցենարները և «կերակրում» նոր էսկալացիայի դեպքում պետականության կորստի վախերով։Աշխարհում չկա մի երկիր, որ ԼՂ–ն չի ճանաչել Ադրբեջանի մաս. ՓաշինյանԲադալյանը վստահ է` պետության կորստի մասին սպառնալիքները Փաշինյանի կողմից ուղղված է նրան, որպեսզի հասարակությունը վախենա և որևէ խոչընդոտ չառաջացնի իր վարած քաղաքականության համար։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
արևմուտք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1f/60477376_167:0:1588:1066_1920x0_80_0_0_d5e1985fcf2f9cb1145f1191a1cf1be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արևմուտք, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, արևմուտք, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Արևմուտքը շտապում է փաստաթուղթ ստանալ. փորձագետը` Փաշինյանի մեսիջների մասին
22:00 25.07.2023 (Թարմացված է: 22:31 25.07.2023) Քաղտեխնոլոգի կարծիքով` Արևմուտքի վախերը պայմանավորված են ռուս–ուկրաինական հակամարտության իրենց համար ոչ ցանկալի հանգուցալուծման հնարավոր սցենարով։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Արևմուտքը շտապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում՝ ձգտելով օր առաջ ստանալ այն փաստաթուղթը, որն առաջին հերթին անհրաժեշտ է ռուսական ներկայությունից ազատվելու համար։ Եվ ՀՀ վարչապետի ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսում հնչած հայտարարություններն անուղղակիորեն հաստատում են այս թեզը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ քաղաքագետի` Արևմուտքի շտապեցնելով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից մի փոքր քողարկված հարձակումները Ղարաբաղի ղեկավարության հասցեին՝ Ադրբեջանի հետ բանակցությունների չգնալու պատճառով։ Այդ համատեքստում Փաշինյանը
հերթական հավաստիացումներն էր անում առ այն, որ նախկինում բանակցությունները երբեք Լեռնային Ղարաբաղին անկախության շանս չենտվել։
«Ամբողջ մամուլի ասուլիսի իմաստն այն է, որ պետք է բանակցել Ադրբեջանի հետ. նախկինում չենք բանակցել` սխալվել ենք, դրա համար պետություն էինք կորցնում։ Եվ հիմա ԼՂ ներկայացուցիչները ստիպված են երկխոսել Ադրբեջանի հետ»,–ասում է Բադալյանը։
Միևնույն ժամանակ Բադալյանը չի կարծում, որ Փաշինյանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև ինչ-որ լուրջ, արմատական հակասություններ կան: Նրա դիտարկմամբ` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հավատարիմ են Փաշինյանին, գործում են նրա վերահսկողության ներքո, սակայն դիրքորոշումների միջև կա հակասություն՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների գործոնը:
«Գնալ Ադրբեջանի հետ բանակցել` նշանակում է գնալ Արևմտյան տարբերակը իրականություն դարձնելուն, որին դեմ է Ռուսաստանի ղեկավարությունը, որը այնտեղ խաղաղապահներ ունի և փորձում է դա թույլ չտալ»,–ասում է Բադալյանը։
Նրա խոսքով` Արևմուտքն իր հերթին չի ցանկանում ձգձգել տխրահռչակ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Եվ նրան անհրաժեշտ է օր առաջ փակել հարցը, այդ թվում ՝ ռուս խաղաղապահների ներկայության հարցը, դրա համար էլ շտապեցնում է ՀՀ իշխանություններին։
Քաղտեխնոլոգի կարծիքով` Արևմուտքի վախերը պայմանավորված են ռուս–ուկրաինական հակամարտության`իրենց համար ոչ ցանկալի հանգուցալուծման հնարավոր սցենարով։
«Եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաջողության հասնի, ապա, բնականաբար, Արցախի ծրագիրը դառնում է անիմաստ։ Ուկրաինային արևմտյան զանգվածային աջակցության ֆոնին Ռուսաստանի հաղթանակը լուրջ ձախողում կլինի Արևմուտքի համար, ինչը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի վրա։ Այդ իսկ պատճառով, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը սկսում է ավելի ու ավելի պարտադրել ՀՀ իշխանություններին գնալ խաղաղության ստորագրմանը»,–ասաց մեր զրուցակիցը։
Բադալյանի դիտարկմամբ՝ Եթե Արևմուտքը Հայաստանին պարտադրելու գործիքներ ունի, Ադրբեջանի պարագայում այլ է. նրան որևէ բան չի պարտադրում` հաշվարկելով նաև իր շահը, որը կարող է ստանալ, եթե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը գործարկվի. այդ միջանցքով Ադրբեջանը Արևմուտքին ճանապարհ կտա դեպի Կենտրոնական Ասիա, որով հետագայում հարավից ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։
Ներկայիս ՀՀ ղեկավարությունը, որը, Բադալյանի բնորոշմամբ, ընտրված է Արևմուտքի կողմից, այս իրավիճակում հանդես են գալիս որպես արևմտյան պլանի ուղեցույց։ Դրանով կարելի է բացատրել Հայաստանի վարչապետի ՝ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մոլուցքային գաղափարը։ Այս գաղափարը մարդկանց մտքում արմատավորելու համար վարչապետը նկարագրում է ամենամռայլ սցենարները և «կերակրում» նոր էսկալացիայի դեպքում պետականության կորստի վախերով։
Բադալյանը վստահ է` պետության կորստի մասին սպառնալիքները Փաշինյանի կողմից ուղղված է նրան, որպեսզի հասարակությունը վախենա և որևէ խոչընդոտ չառաջացնի իր վարած քաղաքականության համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։