https://arm.sputniknews.ru/20230725/anhrazhesht-e-lernajin-gharabaghi-bnakchutjann-apahvovel-snndvov-lavrvov-63487881.html
Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել սննդով. Լավրով
Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել սննդով. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T22:18+0400
2023-07-25T22:18+0400
2023-07-25T22:51+0400
սերգեյ լավրով
արցախ
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63484133_0:0:1280:721_1920x0_80_0_0_279243a4b97a8e2e0dfc8df9014e163e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև կապահովեն անխափան էլեկտրամատակարարում ու գազամատակարարում:Եկեք համախմբվենք. Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներ են մեկնարկելԱյս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո։Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին:Անդրադարձ է կատարվել նաև ամբողջ տարածաշրջանում անխափան երթևեկության ապահովման, տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ ՄիրզոյանԼավրովը նաև նշել է, որ Մոսկվայում հասկանում են թ՛ե հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահերը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլև մյուսների:Նա նաև նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63484133_76:0:1215:854_1920x0_80_0_0_e38a10eec91a9943d566007218bb8350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արցախ, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
սերգեյ լավրով, արցախ, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել սննդով. Լավրով
22:18 25.07.2023 (Թարմացված է: 22:51 25.07.2023) Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև կապահովեն անխափան էլեկտրամատակարարում ու գազամատակարարում:
Այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո։
«Մեր զրուցակիցներին ներկայացրել ենք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից», - նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին:
Անդրադարձ է կատարվել նաև ամբողջ տարածաշրջանում անխափան երթևեկության ապահովման, տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվայում հասկանում են թ՛ե հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահերը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլև մյուսների:
«Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր, որոնք ոչ թե կբխեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ կլինեն հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների» - նշել է ՌԴ րտգործնախարարը,
Նա նաև նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։