00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական ենթամշակույթ կրող խումբը առևանգել է քաղաքացուն, նախ գումար պահանջել, ապա բնակարանը

Բաժանորդագրվել
ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ բիզնեսը սկսել է մեկ ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա ՀՀ քաղաքացուց:
Քրեական ենթամշակույթ կրող խումբը փորձել է առևանգել ՀՀ քաղաքացի մի տղամարդու ու առանձնապես խոշոր չափի գումար շորթել նրանից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ ՀՀ քաղաքացի մի տղամարդ 2023 թ սկզբին բիզնես առաջարկ էր ստացել Ռուսաստանում բնակվող իր ծանոթից: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ներդներ 1 600 դոլար, սակայն ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել կատարել իր բաժին ներդրումը:
Կարճ ժամանակ անց ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ բիզնեսը սկսել է մեկ ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա ՀՀ քաղաքացուց: Նա նաև հայտնել էր, որ այդ գումարը կստանա քրեական հեղինակությունների միջոցով:
Որպես գումարը ստացող` ներկայացել է Հրազդանի մի բնակիչ` 5-6– հոգանոց խմբով: Նրանք վերցրել են ՀՀ քաղաքացու մեքենան, այն վերադարձնելու դիմաց պահանջել ու ստացել 1,5 մլն դրամ: Նրանց մի քանի ամիս անց միացել է նաև ՌԴ քաղաքացու հայրը, որը հանդիպել է ՀՀ քաղաքացուն, նստեցրել մեքենան ու նրա կամքին հակառակ տեղափոխել մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող չգործող սրճարան: Այստեղ ՀՀ քաղաքացուն ծեծել են ու պահանջել 50 հազար դոլարը: Նա համաձայնել է տալ գումարը, սակայն հաջորդ օրը պարզվել է, որ պարտքն արդեն ոչ թե 50, այլ 250 հազար դոլար է, որի դիմաց նա կարող է տալ իր բնակարանը:
Թողել են անտառում և հեռացել. Քոքոբելյանի հորն առևանգելու գործով նախաքննությունն ավարտվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մի քանի օր անց նույն չգործող սրճարանում հայտնաբերել են հրազդանցի երկու տղամարդու, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում` ՌԴ քաղաքացու հորը: Երեքն էլ ձերբակալվել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն առևանգելու, շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:
Նշենք, որ վերջին մեղադրանքն առաջացնում է պատիժ՝ ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:
Լրահոս
0