https://arm.sputniknews.ru/20230724/papikjany-hamagvortsakcutjuny-zargacnelu-harcer-e-qnnarkel-hndkastani-despani-het-63394226.html
Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ
Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T14:52+0400
2023-07-24T14:52+0400
2023-08-25T10:46+0400
հայաստան
հնդկաստան
սուրեն պապիկյան
դեսպան
նիլակշի սահա սինհա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63393508_0:61:1280:781_1920x0_80_0_0_d54059eddfde510f4771c4aec45af0c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Պապիկյանն այսօր է ընդունել Հնդկաստանի դեսպանին։«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը, բարձր տեխնոլոգիաների, կրթական և այլ ոլորտները։ Բացի այդ, երկկողմանի փոխգործակցության մասին կողմերը 5 արձանագրություն և 14 համաձայնագիր են ստորագրել։Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան2022 թվականի հուլիսին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։2022-ի հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63393508_79:0:1202:842_1920x0_80_0_0_5bcd3cd2457d608051b48dc8e2413e88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, սուրեն պապիկյան, դեսպան, նիլակշի սահա սինհա
հայաստան, հնդկաստան, սուրեն պապիկյան, դեսպան, նիլակշի սահա սինհա
Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ
14:52 24.07.2023 (Թարմացված է: 10:46 25.08.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանն այսօր է ընդունել Հնդկաստանի դեսպանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը, բարձր տեխնոլոգիաների, կրթական և այլ ոլորտները։ Բացի այդ, երկկողմանի փոխգործակցության մասին կողմերը 5 արձանագրություն և 14 համաձայնագիր են ստորագրել։
2022 թվականի հուլիսին
հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։
Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։
2022-ի հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում: