https://arm.sputniknews.ru/20230724/mvoskvaji-tuny-ekeghecakan-paraganer-e-nvirel-hhum-gvortsvogh-ughghapar-ekeghecinerin-63399698.html
«Մոսկվայի տունը» եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գործող ուղղափառ եկեղեցիներին
«Մոսկվայի տունը» եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գործող ուղղափառ եկեղեցիներին
Sputnik Արմենիա
Նվիրաբերումն իրականացվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T15:58+0400
2023-07-24T15:58+0400
2023-07-24T16:10+0400
հայաստան
ռուս ուղղափառ եկեղեցի
գյումրի
նվեր
«մոսկվայի տուն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63390333_0:121:2048:1273_1920x0_80_0_0_bc537fc367de0fd4399dc3b130dadf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում «Մոսկվայի տուն» կրթական-մշակութային կենտրոնը եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գտնվող ուղղափառ եկեղեցիներին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։Նվիրաբերումն իրականացվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։Նվերների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդրա թագուհու տաճարում։Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի Հայոց թեմի հոգևորական, Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի ՝ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով օգնական Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանն ասել է, որ այս նվիրատվությունը կարևոր է հավատքի ամրապնդման համար:«Երևանի Մոսկվայի տունը փորձում է ամեն կերպ աջակցել ռուս հայրենակիցներին և զինծառայողներին Հայաստանում՝ ոչ միայն կազմակերպելով նրանց մշակութային ժամանցը և իրականացնելով կրթական նախագծեր, այլև փորձելով բավարարել նրանց սոցիալական և հոգևոր կարիքները: Մեր բոլոր նախաձեռնություններն իրականացվում են Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցության շնորհիվ: Հուսով եմ, որ այս նվերը ևս իր նպաստը կբերի ռուսական համայնքի առավել համախմբմանն ու հոգևոր ամրապնդմանը»,– նշել է «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։Արմավիրի սահմանապահ ջոկատում գտնվող Սուրբ Իլյա Մուրոմեցի մատուռին եկեղեցական պարագաներ փոխանցելու արարողությանը ներկա է եղել էստրադայի արտիստ, կինոդերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը:Հայաստանում նշել են Ռուսաց լեզվի օրը և Պուշկինի ծննդյան օրը
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63390333_91:0:1911:1365_1920x0_80_0_0_2f1c969337f664e3d44b3ddc91ab7784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուս ուղղափառ եկեղեցի, գյումրի, նվեր, «մոսկվայի տուն»
հայաստան, ռուս ուղղափառ եկեղեցի, գյումրի, նվեր, «մոսկվայի տուն»
«Մոսկվայի տունը» եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գործող ուղղափառ եկեղեցիներին
15:58 24.07.2023 (Թարմացված է: 16:10 24.07.2023) Նվիրաբերումն իրականացվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում «Մոսկվայի տուն» կրթական-մշակութային կենտրոնը եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գտնվող ուղղափառ եկեղեցիներին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նվիրաբերումն իրականացվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
Մոմակալներ, մկրտության պարագաներ, պատարագի զգեստներ, սուրբ գրքեր և եկեղեցական այլ պարագաներ են նվիրաբերվել Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի Սուրբ Ալեքսանդրա թագուհու եկեղեցուն, Միքայել հրեշտակապետի` «Պատվո բլրի վրա» գտնվող եկեղեցի-ժամատանը, 8-րդ ավանում գտնվող Սուրբ Մատրոնա տաճարին, ինչպես նաև Արմավիրի սահմանապահ ջոկատի Սուրբ Իլյա Մուրոմեցի մատուռին:
Նվերների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդրա թագուհու տաճարում։
Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի Հայոց թեմի հոգևորական, Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի ՝ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով օգնական Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանն ասել է, որ այս նվիրատվությունը կարևոր է հավատքի ամրապնդման համար:
«Երևանի Մոսկվայի տունը փորձում է ամեն կերպ աջակցել ռուս հայրենակիցներին և զինծառայողներին Հայաստանում՝ ոչ միայն կազմակերպելով նրանց մշակութային ժամանցը և իրականացնելով կրթական նախագծեր, այլև փորձելով բավարարել նրանց սոցիալական և հոգևոր կարիքները: Մեր բոլոր նախաձեռնություններն իրականացվում են Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցության շնորհիվ: Հուսով եմ, որ այս նվերը ևս իր նպաստը կբերի ռուսական համայնքի առավել համախմբմանն ու հոգևոր ամրապնդմանը»,– նշել է «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Արմավիրի սահմանապահ ջոկատում գտնվող Սուրբ Իլյա Մուրոմեցի մատուռին եկեղեցական պարագաներ փոխանցելու արարողությանը ներկա է եղել էստրադայի արտիստ, կինոդերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը: