00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուռ և անտարբեր չմնալ Արցախի հումանիտար աղետի առջև. ՀՀ նախագահը` Իտալիայում

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իտալիայում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իտալիայում - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իտալիայում
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանն արգելափակել է ԼՂ–ին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իր հայրենիքում առերեսվում է սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով»,– ասել է նա։
Նախագահը նաև նշել է, որ ԼՂ-ում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու ԼՂ 120 000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։
Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ Ադրբեջանն արգելափակել է ԼՂ–ին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։
«Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն»,– ավելացրել է նա։
Նա կոչ է արել հումանիտար այս աղետի առջև լուռ և անտարբեր չմնալ, այլ գործել վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:
Այնուհետև, Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։
«Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովելու, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար»,– ընդգծեց նա:
Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովի (ECAM) ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0