https://arm.sputniknews.ru/20230724/hulisi25in-kqnnarkvi-khaghaghutjan-pajmanagri-nakhapatrastumy-rd-agn-63401453.html
Հուլիսի 25–ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 25–ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ից շեշտել են, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատմանը: 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T16:01+0400
2023-07-24T16:01+0400
2023-07-24T16:20+0400
ռուսաստան
հայաստան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41984520_0:0:2100:1182_1920x0_80_0_0_3d0dbcc904845eb754fe134b326e18d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25 - ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները»,– նշված է հաղորդագրության մեջ:Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային ուղիներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հանրության և փորձագետների գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը:ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական օրակարգերի արդիական հարցերը:Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41984520_144:0:2011:1400_1920x0_80_0_0_17bd572c66fff4040828c11d84d5f928.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ռուսաստան, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Հուլիսի 25–ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
16:01 24.07.2023 (Թարմացված է: 16:20 24.07.2023) ՌԴ ԱԳՆ–ից շեշտել են, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատմանը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25 - ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 15–ին, երբ Բրյուսելում ընթանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը, ՌԴ արտգործնարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Զեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային ուղիներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հանրության և փորձագետների գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական օրակարգերի արդիական հարցերը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։