https://arm.sputniknews.ru/20230724/erevani-aghbahanutjan-khndri-pattsharnery-haskanalu-hamar-tsarajvoghakan-qnnutjun-kanckacvi-63376711.html
Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի
Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի
Sputnik Արմենիա
Երևանի մաքրման աշխատանքներում ներգրավվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան... 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T11:05+0400
2023-07-24T11:05+0400
2023-07-24T11:07+0400
հայաստան
երևան
տիգրան ավինյան
աղբ
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256886_0:0:1600:901_1920x0_80_0_0_b05c265f2f14073c5f3d11031bf98d3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով` պետք է կենտրոնանալխնդրի հիմնավոր լուծման վրա։ Ավինյաննակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։Փոխքաղաքապետը նշեց, որ ծառայողական քննությունը կօգնի հասկանալ աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան։Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա. Ավինյան«Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ նախորդ շաբաթ ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցներ մաքրություն են իրականացրել Երևանում։ Աղբահանություն է կատարում 31 աղբատար մեքենա, թվով 4 փոշեկուլ մեքենաներ իրականացնում են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվում են 22 ջրցան մեքենաներով:Նատալյա Արզաքանցյանն այլևս Երևանի քաղաքապետի թեկնածու չէ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256886_106:0:1530:1068_1920x0_80_0_0_256b9694d83577b7982d3fc57390b688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տիգրան ավինյան, աղբ
հայաստան, երևան, տիգրան ավինյան, աղբ
Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի
11:05 24.07.2023 (Թարմացված է: 11:07 24.07.2023) Երևանի մաքրման աշխատանքներում ներգրավվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան մեքենա:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է»,– ասաց նա:
Նրա խոսքով` պետք է կենտրոնանալխնդրի հիմնավոր լուծման վրա։ Ավինյաննակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։
Փոխքաղաքապետը նշեց, որ ծառայողական քննությունը կօգնի հասկանալ աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան։
«Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ նախորդ շաբաթ ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցներ մաքրություն են իրականացրել Երևանում։ Աղբահանություն է կատարում 31 աղբատար մեքենա, թվով 4 փոշեկուլ մեքենաներ իրականացնում են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվում են 22 ջրցան մեքենաներով: