https://arm.sputniknews.ru/20230724/derasannery-kkhvosen-ev-hajeren-ev-parskeren-hajiranakan-nerkajacumner-artashatum-63385953.html
Դերասանները կխոսեն և՛ հայերեն, և՛ պարսկերեն. հայ–իրանական ներկայացումներ Արտաշատում
Դերասանները կխոսեն և՛ հայերեն, և՛ պարսկերեն. հայ–իրանական ներկայացումներ Արտաշատում
Sputnik Արմենիա
Փորձելու են հանդիսատեսին մասնակից դարձնել ներկայացմանը, որպեսզի միշտ հիշի դրա մասին։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T13:39+0400
2023-07-24T13:39+0400
2023-07-24T13:45+0400
հայաստան
արտաշատ
թատրոն
իրանի իսլամական հանրապետություն
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2009/82/20098231_0:151:1600:1051_1920x0_80_0_0_64d59ebf72ebef08acaf7ca0853d6bf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ–իրանական թատերական համագործակցության շրջանակում հուլիսի 29–ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երկու ներկայացում հայ և իրանցի դերասանների մասնակցությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։Նախատեսում են հետագայում ներկայացումներով հանդես գալ Հայաստանում, Իրանում և միջազգային փառատոների ժամանակ։«Թանդիս» իրանական թատերական խմբի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմին էլ ներկայացրեց, որ իրենց խումբը ձևավորվել է կորոնավիրուսի ժամանակ` 2022 թվականին, և հասցրել է մեծ հաջողություններ գրանցել Իրանում։«Այս ընթացքում համագործակցել ենք ռեժիսոր Համեդ Շեյխի հետ և ստեղծել 17 ներկայացում։ Արտաշատի թատրոնում կխաղանք հենց Շեյխի բեմադրությամբ «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսը, որը վերաբերում է հայ և իրանցի ժողովրդի ընդհանուր պատմությանը»,–ասաց Աբդոլռահիմին։«Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Մոջթաբա Ջաֆարիփուրն իր հերթին նշեց, որ իր ներկայացումը ներկայիս աշխարհի մասին է, որ լի է անարդարությամբ, պատերազմներով ու սովով։Բանախոսները հայտնեցին, որ ներկայացումները ցուցադրվելու են միաժամանակ և՛ հայերեն, և՛պարսկերեն` ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը շատ կարևոր է։Ասուլիսի վերջում Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի և «Թանդիս» իրանական թատերական խմբի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց համատեղ հյուրախաղերի կազմակերպման, ներկայացումների բեմադրման և Հայաստանում ու Իրանում ներկայացումներով հանդես գալու համար։Չստացվող փռշտոցն ու Ջիգարխանյանի հուժկու ապտակը. զրույց Գիքորի դերակատարի հետ
արտաշատ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2009/82/20098231_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7594b0e1200ce2437765b72d8b511e24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաշատ, թատրոն, իրանի իսլամական հանրապետություն, մշակույթ
հայաստան, արտաշատ, թատրոն, իրանի իսլամական հանրապետություն, մշակույթ
Դերասանները կխոսեն և՛ հայերեն, և՛ պարսկերեն. հայ–իրանական ներկայացումներ Արտաշատում
13:39 24.07.2023 (Թարմացված է: 13:45 24.07.2023) Փորձելու են հանդիսատեսին մասնակից դարձնել ներկայացմանը, որպեսզի միշտ հիշի դրա մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ–իրանական թատերական համագործակցության շրջանակում հուլիսի 29–ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երկու ներկայացում հայ և իրանցի դերասանների մասնակցությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։
«Արդեն մեկ ամիս է, ինչ հայ դերասանները համագործակցում են «Թանդիս» իրանական թատերական խմբի հետ, և նախատեսում ենք երկու ներկայացում ` «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» և «Զուգահեռ շրջան»։ Շատ հաճելի է բարեկամ Իրանի հետ նման նախաձեռնություններ իրականացնելը»,–ասաց նա` ընդգծելով, որ աշխատանքը բավականին լավ է ընթանում։
Նախատեսում են հետագայում ներկայացումներով հանդես գալ Հայաստանում, Իրանում և միջազգային փառատոների ժամանակ։
«Թանդիս» իրանական թատերական խմբի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմին էլ ներկայացրեց, որ իրենց խումբը ձևավորվել է կորոնավիրուսի ժամանակ` 2022 թվականին, և հասցրել է մեծ հաջողություններ գրանցել Իրանում։
«Այս ընթացքում համագործակցել ենք ռեժիսոր Համեդ Շեյխի հետ և ստեղծել 17 ներկայացում։ Արտաշատի թատրոնում կխաղանք հենց Շեյխի բեմադրությամբ «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսը, որը վերաբերում է հայ և իրանցի ժողովրդի ընդհանուր պատմությանը»,–ասաց Աբդոլռահիմին։
«Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Մոջթաբա Ջաֆարիփուրն իր հերթին նշեց, որ իր ներկայացումը ներկայիս աշխարհի մասին է, որ լի է անարդարությամբ, պատերազմներով ու սովով։
«Բոլորս էլ երազում ենք ստեղծել ներկայիս աշխարհին զուգահեռ մեկ այլ աշխարհ, որն ավելի լավը կլինի։ Փորձելու ենք հանդիսատեսին մասնակից դարձնել ներկայացմանը, որպեսզի միշտ հիշի դրա մասին»,–ասաց նա։
Բանախոսները հայտնեցին, որ ներկայացումները ցուցադրվելու են միաժամանակ և՛ հայերեն, և՛պարսկերեն` ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը շատ կարևոր է։
Ասուլիսի վերջում Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի և «Թանդիս» իրանական թատերական խմբի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց համատեղ հյուրախաղերի կազմակերպման, ներկայացումների բեմադրման և
Հայաստանում ու Իրանում ներկայացումներով հանդես գալու համար։