https://arm.sputniknews.ru/20230724/chajnii-volvoranner-um--teghi-e-unecel-avtvovtar-ka-mek-zvoh-3y-tuzhats-ajd-tvum-erekha-63410107.html
«Չայնիի ոլորաններ»-ում ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ, տուժածներից 2-ը երեխաներ են
«Չայնիի ոլորաններ»-ում ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ, տուժածներից 2-ը երեխաներ են
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T16:47+0400
2023-07-24T16:47+0400
2023-07-24T16:50+0400
ավտովթար
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63405003_0:81:1179:744_1920x0_80_0_0_9f21b0c1ca6e2b363d39d8c1b5ef9005.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարարա ծառայության մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղևորներից մեկը տեղում մահացել է։Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի` 69-ամյա վարորդ Հ․ Հ․-ն և 2 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։Shamshyan.com-ի տեղեկություններով` բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածներից մեկը տղամարդ է, երկուսը՝ երեխա։Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63405003_27:0:1151:843_1920x0_80_0_0_802aa05870f952c57216c2168fc20a2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, զոհ, տուժածներ
«Չայնիի ոլորաններ»-ում ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ, տուժածներից 2-ը երեխաներ են
16:47 24.07.2023 (Թարմացված է: 16:50 24.07.2023) Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ
ՆԳՆ փրկարարա ծառայության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի` 69-ամյա վարորդ Հ․ Հ․-ն և 2 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Shamshyan.com-ի տեղեկություններով` բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածներից մեկը տղամարդ է, երկուսը՝ երեխա։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։