https://arm.sputniknews.ru/20230724/arcakhic-11-buzharu-e-teghapvokhvel-hajastan-63389556.html
Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Sputnik Արմենիա
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T14:04+0400
2023-07-24T14:04+0400
2023-07-24T14:12+0400
արցախ
հայաստան
կարմիր խաչ
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:167:1601:1067_1920x0_80_0_0_eb56de001b3ed60d732264ef120dc8ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր 11 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։Գերատեսչությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։ Դրանից հետո սա հիվանդներ տեղափոխելու 3–րդ դեպքն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e40159c933e0dca024f498f3ed0a3f2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, կարմիր խաչ, հիվանդ
արցախ, հայաստան, կարմիր խաչ, հիվանդ
Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան
14:04 24.07.2023 (Թարմացված է: 14:12 24.07.2023) Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր 11 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Դրանից հետո սա հիվանդներ տեղափոխելու 3–րդ դեպքն է։