00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ-ին չկանգնեցնենք ավելորդ ընտրության առաջ. Խոսրով Հարությունյանը` Հռոմի ստատուտի մասին

Ռուսաստանին չկանգնեցնենք ավելորդ ընտրության առաջ. Խոսրով Հարությունյանը` Հռոմի ստատուտի մասին
Բաժանորդագրվել
Նախկին վարչապետի համոզմամբ` Հռոմի ստատուտին միանալն այսօր ՀՀ–ին ոչինչ չի տալու, բայց խնդիրներ ստեղծելու է։ Ուստի Հարությունյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս չգնալ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի «պղտորելու» ճանապարհով։
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միացումը ներկա ժամանակահատվածում ոչ միայն անհասկանալի է, այլև խնդրահարույց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Հարությունյանը հիշեցրեց, որ Հռոմի ստատուտին միանալու նախնական հիմնավորումն այն է, որ դա հնարավորություն է տալու Հայաստանին միջազգային ատյաններում պատերազմական հանցագործությունների համար քրեական գործ հարուցել Ադրբեջանի ղեկավարության հանդեպ։ Վավերացման գործընթացը, սակայն խնդրահարույց դարձավ այն բանից հետո, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի հանդեպ կալանքի որոշում կայացրեց։
«Այդ հանգամանքի պարագայում վավերացնել Հռոմի ստատուտը, ակնհայտորեն նշանակում է լարել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ես չեմ կարծում, թե ՌԴ-ում որևէ մեկը մտածում է, թե, պայմանականորեն ասած,Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կարող են ձերբակալել։ Բայց ինքնին այդ փաստը, որ միջազգային քրեական դատարանը կալանքի որոշում է կայացրել Պուտինի նկատմամբ, և այդ որոշման պայմաններում ՌԴ–ի ռազմավարական գործընկերը միանում է Հռոմի ստատուսին, համաձայնեք` խնդրահարույց է։ Առավել ևս ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ենք հիմա`այս փուլում, դա անում»,– ասաց Հարությունյանը` համոզմունք հայտնելով, որ այդ քայլը կարող է էլ ավելի խաթարել հայ-ռուսական հարաբերությունների առանց այդ էլ արդեն իսկ ոչ այնքան վստահելի մթնոլորտը։
Նախկին վարչապետի համոզմամբ` Հռոմի ստատուտին միանալն այսօր ՀՀ–ին ոչինչ չի տալու, բայց խնդիրներ ստեղծելու է։ Ուստի Հարությունյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ականջալուր լինել ռուսական կողմի խորհրդին ու չգնալ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի «պղտորելու» ճանապարհով։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը։
Արձագանքելով Վորոբյովի մտահոգությանը`Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահի ակնարկած «հնարավոր հետևանքների» հարցին` Խոսրով Հարությունյանը դժվարացավ միանշանակ նշել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը, բայց փաստեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանն այսօր կանգնած է իր տնտեսական լոգիստիկ ուղիները կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի տարածքով կառուցելու երկվության առաջ։
«Հետևաբար, մեր շահերից է բխում, որ Ռուսաստանին չկանգնեցնենք ավելորդ ընտրության առաջ։ Չի կարելի հիմա այդ քայլին գնալ։ Փաստը մնում է փաստ` իր ռազմավարական հետաքրքրություններն իրացնելու այս փուլում Ռուսաստանն Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Հայաստանի։ Սա իրողություն է, որը պետք է մեր ներքաղաքական ղեկավարությունը հաշվի առնի։ Արդյոք մենք լիարժեք բավարարվա՞ծ ենք հարավային ուղղությամբ կամ մեր հանդեպ Ռուսաստանի քաղաքականությամբ։ Անկասկած ոչ, մենք ունենք նաև խնդիրներ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է նոր խնդիրներ ստեղծել մեզ համար` ՌԴ–ի հետ մեր հարաբերություններում»,– զգուշացրեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Վավերացման գործընթացն այժմ խորհրդարանական փուլում է։ Հունիսի 26-ի դրությամբ կառավարությունը վավերացման նախագիծը խորհրդարան դեռ չէր ներկայացրել։
Լրահոս
0