00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էքսկուրսիա «քարանձավային մարդու» հետ, կամ ում պատվին է ստեղծվել Խնձորեսկի կախովի կամուրջը

© Sputnik / Aram NersesyanԽնձորեսկի կախովի կամուրջը
Խնձորեսկի կախովի կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2023
Բաժանորդագրվել
Քարանձավային քաղաքով և բացառիկ ճոճվող կամրջով հին Խնձորեսկը կարող էր դառնալ տարածաշրջանի ինքնատիպ Կապադովկիան։ Բայց զբոսաշրջային մեծ հոսքերի համար լուրջ խոչընդոտ կա... Sputnik–ի նկարահանող խումբը նոր տեսանկյունից է բացահայտել Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից մեկը։
Խնձորեսկը, որն ասես ժայռից կախված լինի, շուրջ 3 կմ ձգվող քարանձավներ ունի, որտեղ դեռ 60-70 տարի առաջ մարդիկ էին ապրում։ Երկար տարիներ գյուղն ամենամեծն էր համարվում Արևելյան Հայաստանում։ Այդ գյուղի հետ պատմության բազմաթիվ հետաքրքրաշարժ էջեր են կապված, իսկ դեպի գյուղ է տանում բացառիկ ճոճվող կամուրջը, որը կախված է խորը կիրճի վերևում։
© Sputnik / Aram NersesyanԽնձորեսկի կախովի կամուրջը
Туристы на подвесном мосту Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Խնձորեսկի կախովի կամուրջը
Լքված գյուղ հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Գորիսից Հին Խնձորեսկ տանող ճանապարհը շատ վատ վիճակում է։ Հենց ճանապարհի ոչ բարվոք լինելն է հիմնական խոչընդոտն այս վայրն այցելելու համար։ Բայց ամեն ինչի մասին` հերթով...
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի քարանձավները
Вид на пещерный город Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Հին Խնձորեսկի քարանձավները

Քարանձավային կյանքի առանձնահատկությունները

«Ահա, տեսե՛ք, ձեր դիմաց իսկական քարանձավային մարդ է», – այսպիսի խոսքերով է զբոսաշրջիկներին կանչում Սևադա անունով տեղացի զբոսավարը։ Ու թեև այս խոսքերը նա ասում է կատակով, դրանց մեջ ճշմարտություն, այնուամենայնիվ, կա. իր մանկության մի մասը նա հասցրել է անցկացնել Հին Խնձորեսկի քարանձավներից մեկում։
© Sputnik / Aram NersesyanԷքսկուրսավար Սևադան
Гид Старого Хндзореска Севада с кувпином - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Էքսկուրսավար Սևադան
Ժամանակին այստեղ բնակված մարդկանց կենսակերպի առանձնահատկությունների մասին Սևադան բավականին հետաքրքիր է պատմում։ Նրա պատմածից իմացանք, որ նախկին գյուղում մոտ 5 հազար քարանձավ կա, որոնցից շուրջ 2000-ը տներ են։ Պարզվեց նաև, որ այդ քարանձավները ձեռակերտ են, այլ ոչ բնության ստեղծածը, ինչպես կարող է թվալ։
© Sputnik / Aram NersesyanԷքսկուրսավար Սևադան
Гид Старого Хндзореска Севада рядом с люлькой - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Էքսկուրսավար Սևադան
«Քարանձավները բարեկարգվել են. դրանցից յուրաքանչյուրի դիմաց, որպես կանոն, քարից տուն է եղել, և քարանձավային ամեն տունը 2-3-սենյականոց բնակարան էր հիշեցնում։ Արդեն հետո, այստեղից տեղափոխվելով և ավելի վերևում հիմնելով Նոր Խնձորեսկը` մարդիկ նաև քարեր բերեցին նոր տներ կառուցելու համար», – ասում է էքսկուրսավարը։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի քարանձավները
Пещерные дома в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Հին Խնձորեսկի քարանձավները
Հարցին, թե ինչպես էին ջեռուցվում քարանձավները, Սևադան նշում է, որ և՛ ձմռանը, և՛ ամռանը օդի ջերմաստիճանը դրանցում կայուն է` +10–ից մինչև +12 աստիճան։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի քարանձավ–տներից մեկը
Пещерный дом в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Հին Խնձորեսկի քարանձավ–տներից մեկը
«Բացի այդ,քարանձավային ամեն տան մեջ օջախ կար` թոնիր, որում հաց էին թխում։ Թոնիրը վառելուց հետո այն փակում էին։ Մոտ մեկ շաբաթ քարերը պահպանում էին ջերմությունը, և ինքնատիպ տաք հատակ էր ստացվում։ Մեծ թոնիրից բացի կար նաև փոքր թոնիր, որն ամեն օր էին վառում կերակուր պատրաստելու համար։ Ամիսը մեկ անգամ ծխնելույզը փակում էին և ծխի օգնությամբ ախտահանում տարածքը, այդ պատճառով էլ պատերը մրուրով են պատվել», – ասում է զբոսավարը։
Խնձորեսկն իր քարանձավային հյուրանոցներով դրախտ կդառնա ֆրիլանսերների համար
Այնուամենայնիվ, չնայած որոշ բավական խելացի լուծումներին, որոնք այսօր կարելի է «լայֆհաք» անվանել, Հին Խնձորեսկի բնակիչների կենցաղն այնքան էլ հեշտ չի եղել։ Սևադան ցույց է տալիս կուժը, որով կանայք ջուր էին կրում։ Քաշը 6 կգ է, ջրով` 17-18։ Գյուղում 25 բնական աղբյուր կար։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի քարանձավները
Вид на пещерный город Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Հին Խնձորեսկի քարանձավները
Համարվում է, որ այս բնակավայրը հիմնել են դեռ անհիշելի ժամանակներից, բայց հստակ տարեթիվը հայտնի չէ։ Ի դեպ,այն հիշատակվում է XIII-XIV դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում։ Բնակության համար այս վայրի ընտրությունը բացատրվում է թշնամու համար դրա դժվարամատչելի լինելու հանգամանքով։ Քարանձավները մի քանի հարկանի են։ Վերևի քարանձավները հնարավոր է բարձրանալ միայն վերևից իջեցված պարանով, որը, ի դեպ, հմտորեն էին գործածում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք` ինչպես պատկերված է արխիվային լուսանկարներում։
© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար Խնձորեսկից
Архивная фотография Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Արխիվային լուսանկար Խնձորեսկից
Ի դեպ, վերևի հարկերն օգտագործվում էին միայն որպես թաքստոցներ թշնամու հարձակման դեպքում։
ХХ դարի սկզբին քարանձավներում ավելի քան 8 հազար բնակիչ կար։ 50-60-ականներին նրանց տեղափոխեցին մոտակայքում կառուցած գյուղը, որը ստացել էր Նոր Խնձորեսկ անվանումը։ 160 մետր երկարություն և 63 մետր բարձրություն ունեցող ճոճվող կամուրջը միացնում է կիրճի տարբեր կողմերում գտնվող Հին ու Նոր Խնձորեսկները։

Ի հիշատակ ծնողների

Մինչ 2012 թվականը, երբ այստեղ կառուցվեց ճոճվող կամուրջը, զբոսաշրջիկներն այս վայրերում հազվադեպ էին հայտնվում։ Բայց բացառիկ կամուրջն ամենևին էլ զբոսաշրջիկներին գրավելու համար չէ, որ կառուցվել է։
«Ծնողներիս մահից հետո ուզում էի նրանց հիշատակին որևէ հուշահամալիր կառուցել։ Շատերը եկեղեցի են կառուցում, իսկ ես ցանկացա որևէ յուրահատուկ բան անել և որոշեցի կապել գյուղի երկու մասերը կախովի կամրջի օգնությամբ», – պատմում է Խնձորեսկի բնակիչ Ժորա Ալեքսանյանը։
© Sputnik / Aram NersesyanԺորա Ալեքսանյանի ծնողների գերեզմանը Խնձորեսկում
Могила Мхитара Спарапета и его супруги в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ժորա Ալեքսանյանի ծնողների գերեզմանը Խնձորեսկում
Նախագծի հեղինակը հենց ինքն է։ Ժորան մասնագիտությամբ գյուղատնտեսական ինժեներ է։ Զարմանալի է, բայց կամուրջը կառուցվել է ընդամենը 8 ամսում, առանց տեխնիկայի կիրառման. ամեն ինչ ձեռքով է արվել։
© Sputnik / Aram NersesyanԺորա Ալեքսանյան
Автор подвесного моста Хндзореска Жора Алексанян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ժորա Ալեքսանյան
«Անցատեղի վրա 8 հոգով ենք աշխատել, այդ թվում` Սևադան։ Սկսել ենք աշխատել սեպտեմբերին և մինչև մայիս ավարտել ենք։ Գաղափարս ի սկզբանե այնպիսին էր, որ կամուրջը պետք է ճոպանից լինի։ Հետաքրքրվում էին պողպատե ճոպաններով կառուցվող կամուրջներով և ուսումնասիրում համացանցում համապատասխան տեսանյութերը։ Միայն մեկ անգամ եմ մասնագետի հետ խորհրդակցել», – ասում է Ժորան և խոստովանում, որ հիմա կվախենար նման նախագիծ սկսել։
© Sputnik / Aram NersesyanԽնձորեսկի կախովի կամուրջը
Подвесной мост Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Խնձորեսկի կախովի կամուրջը
Բացի այդ նա խոստովանում է, որ նման արձագանքի չէր սպասում. ծնողների հիշատակին կառուցած կամուրջը բազմակի ավելացրեց զբոսաշրջիկների թիվը դեպի իր հարազատ գյուղը, չէ՞ որ մինչ դրա հայտնվելը ճանապարհն անցնում էր ձորի միջով ու մի շարք դժվարություններ առաջացնում։
Ինչպես մեզ հայտնեցին Սյունիքի մարզպետարանում, ճոճվող կամրջի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը տվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Կամուրջներ և թունելներ» ամբիոնը։ Այդ կառույցն է մինչև 2023 թվականը երկու անգամ տեխնիկական ստուգում իրականացրել։ Հաջորդ ստուգումը պետք է անցկացվի մինչև այս տարվա հուլիսի վերջ։

Քարանձավային քաղաքի նշանակալի վայրերն ու լեգենդները

Թեպետ ճոճվող կամուրջը խթան հանդիսացավ զբոսաշրջային հոսքերի համար, սակայն Խնձորեսկում, դրանից բացի, բազմաթիվ հետաքրքիր վայրեր կան։ Այստեղ է գտնվում լեգենդար զորահրամանատար Մխիթար Սպարապետի գերեզմանը (… - 1727/1730) եղել է Դավիթ Բեկի զինակիցը և վերջինիս մահից հետո գլխավորել հայ ազգային-ազատագրական շարժումը։ Մխիթար Սպարապետը Հալիձորում և Մեղրիում թուրքերի դեմ հերոսական պաշտպանություն և հակագրոհ էր կազմակերպել։
Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ
Դրանից հետո նրան հաջողվեց գրավել Օրդուբադ քաղաքը։ Իսկ Կապանի վրա թուրքերի երկրորդ հարձակումից հետո Մխիթար Բեկն ու իր զորահրամանատարները նամակ ուղարկեցին Ռուսաստան` խնդրելով օգնել հայերին օսմանյան զորքի դեմ կատաղի պայքարում։ Երբ թուրքերը նոր ուժով սկսեցին պաշարել Հալիձորի ամրոցը, Մխիթար բեկը ստիպված էր Խնձորեսկ փախչել, որտեղ, վարկածներից մեկի համաձայն, սպանվեց դավաճանների ձեռքերով, իսկ մյուսի համաձայն` ընկավ թշնամու դեմ մարտում։
Խնձորեսկում պահպանվել է 1663 թվականի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Խորհրդային տարիներին այն լքված էր, բայց այսօր գյուղի նախկին բնակիչները հոգ են տանում եկեղեցու մասին։
© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին - Sputnik Արմենիա
1/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին - Sputnik Արմենիա
2/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին - Sputnik Արմենիա
3/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին - Sputnik Արմենիա
4/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

1/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

2/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

3/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

4/4

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Եկեղեցի տանող ճանապարհն անցնում է «Ինը մանուկ» անունը կրող աղբյուրի կողքով։ Աղբյուրից ջուր խմելու համար պետք է հենվես կնոջ կրծքի տեսք ունեցող քարերին։ Լեգենդի համաձայն` թշնամական հերթական արշավանքի ժամանակ այր ու կին են սպանվել, որոնք 9 երեխա են ունեցել։ Դրանից հետո երեխաների պապը որոշել է աղբյուր կառուցել, որը կնոջ կուրծք կհիշեցներ, և խնդրել Աստծուն, որ այս ջուրը երեխաների համար դառնա իրենց մոր կրծքի կաթը։
© Sputnik / Aram Nersesyan«Ինը մանուկ» անունը կրող աղբյուրը
Родник Девяти детей в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«Ինը մանուկ» անունը կրող աղբյուրը
***
Մենք պատմեցինք Խնձորեսկի ամենանշանակալի, բայց ոչ բոլոր տեսարժան վայրերի մասին։ Այնուամենայնիվ, դա էլ բավական է, ուղղությունը պարտադիր այցելելու վայրերի ցանկում ներառելու համար։ Սակայն, ինչպես վերը նշեցինք, Խնձորեսկ տանող ճանապարհը մեծ խոչընդոտ է զբոսաշրջային հոսքի ավելացման համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց այն վերականգնելու նախագծին, սակայն վերջին փուլերում ինչ–որ բան ձախողվեց, ու ճանապարհն այդպես էլ անբարեկարգ մնաց։ Հիմա տեղի զբոսավարները լրագրողներին խնդրում են ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդրի մասին։
Լրահոս
0