https://arm.sputniknews.ru/20230723/arcakhi-mankakan-bkum-avelacel-en-lejshmanivozi-depqery-hivandanvocy-tshgnazhami-shemin-e-63359220.html
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Sputnik Արմենիա
Ծնողները երեխաներին ն չեն կարողանում ժամանակին հասցնել հիվանդանոց` վառելիքի բացակայության պատճառով։ 23.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-23T14:50+0400
2023-07-23T14:50+0400
2023-07-23T14:50+0400
արցախ
հիվանդանոց
երեխա
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24709977_0:71:1601:971_1920x0_80_0_0_e9ab788a7b601789d24496fbebe69322.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավելացել են վիսցերալ լեյշմանիոզի դեպքերը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը։Մի քանի օր առաջ հիվանդանոցը միանգամից երկու այդպիսի հիվանդ է ընդունել։Վառելիքի սղությունն, առհասարակ, Արցախում դարձել է հիվանդությունների բարդացման պատճառ։ Բուժառուները բազմաթիվ դեպքերում հիվանդանոց են հասնում արդեն ծանր վիճակում։«Ունենք այնպիսի երեխաներ, որոնց ուշացած ենք ընդունում։ Անգամ կույրաղիքի դեպքն այնքան բարդացած Է լինում, որ երեխային բերում են պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում)»,– ասում է Մեսրոպ Մարգարյանը։Հիվանդին Երևան տեղափոխելու անհնարինության դեպքում տեղի բժիշկները ստիպված են լինում աննախադեպ վիրահատություններ կատարել, որպեսզի փրկեն երեխաների կյանքը։Այդպես` 2 օր առաջ «Արևիկ» մանկական բուժմիավորումում վիրահատել են պիլորոստենոզ ախտորոշմամբ 1 ամսեկան երեխայի։ Բարեբախտաբար վիրահատությունը լավ է անցել։Արցախի բուժմիավորումներում այս պահին շարունակում են սուղ մնալ դեղորայքն ու բժշկական պարագաները։ Խնդիր կա նաև երեխաների հետվիրահատական խնամքի հետ կապված։Օրինակ` վիրահատությունից հետո նրանց անհրաժեշտ է լինում մաքուր` ֆիլտրված ջուր, վիտամիններով հարուստ սնունդ, դյուրամարս յոգուրտներ, մրգեր ու կաթնամթերք, որը խանութներում արդեն անհնար է գտնել։Ադրբեջանը խոչընդոտում է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ խոսնակՀիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24709977_106:0:1493:1040_1920x0_80_0_0_683fcc5222b7a9f53e8a141c55817c66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հիվանդանոց, երեխա, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
արցախ, հիվանդանոց, երեխա, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Ծնողները երեխաներին ն չեն կարողանում ժամանակին հասցնել հիվանդանոց` վառելիքի բացակայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավելացել են վիսցերալ լեյշմանիոզի դեպքերը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը։
Մի քանի օր առաջ հիվանդանոցը միանգամից երկու այդպիսի հիվանդ է ընդունել։
«Շտապ կարգով սկսեցինք բուժումը, իհարկե ՌԴ խաղաղապահների օգնությամբ, քանի որ ուղղաթիռներով հասցրեցին երեխաներին (նրանք չէին կարողանում հասնել հիվանդանոց վառելիքի բացակայության պատճառով-խմբ.)։ Իսկ լեյշմանիոզը բավական ծանր ու լուրջ հիվանդություն է, եթե այն ժամանակին չսկսենք բուժել կամ կիսատ թողնենք, կարող է երեխայի համար ճակատագրական լինել»,– նշում է բժիշկը։
Վառելիքի սղությունն, առհասարակ, Արցախում դարձել է հիվանդությունների բարդացման պատճառ։ Բուժառուները բազմաթիվ դեպքերում հիվանդանոց են հասնում արդեն ծանր վիճակում։
«Ունենք այնպիսի երեխաներ, որոնց ուշացած ենք ընդունում։ Անգամ կույրաղիքի դեպքն այնքան բարդացած Է լինում, որ երեխային բերում են պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում)»,– ասում է Մեսրոպ Մարգարյանը։
Հիվանդին Երևան տեղափոխելու անհնարինության դեպքում տեղի բժիշկները ստիպված են լինում աննախադեպ վիրահատություններ կատարել, որպեսզի փրկեն երեխաների կյանքը։
Այդպես` 2 օր առաջ «Արևիկ» մանկական բուժմիավորումում վիրահատել են պիլորոստենոզ ախտորոշմամբ 1 ամսեկան երեխայի։ Բարեբախտաբար վիրահատությունը լավ է անցել։
Արցախի բուժմիավորումներում այս պահին շարունակում են սուղ մնալ դեղորայքն ու բժշկական պարագաները։ Խնդիր կա նաև երեխաների հետվիրահատական խնամքի հետ կապված։
Օրինակ` վիրահատությունից հետո նրանց անհրաժեշտ է լինում մաքուր` ֆիլտրված ջուր, վիտամիններով հարուստ սնունդ, դյուրամարս յոգուրտներ, մրգեր ու կաթնամթերք, որը խանութներում արդեն անհնար է գտնել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։