00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՃՏՊ–ից հետո «Մերսեդեսը» 14 անձի վրաերթի է ենթարկել. մանրամասներ Երասխի ճանապարհի վթարից

© Photo : official site of the Investigative Committee of RAՀուլիսի 18-ի վթարը
Հուլիսի 18-ի վթարը - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2023
Բաժանորդագրվել
Ոչ սթափ վիճակում ղեկին նստած վարորդը կալանավորված է։ Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ մայրուղում հուլիսի 18-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից անմիջապես հետո ոչ սթափ վիճակում մեքենան վարող «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել գազոնային հատվածում հավաքված 14 անձի, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել վթարի և դրան հաջորդած վրաերթի մասին։
Պարզվել է, որ հուլիսի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետր հատվածում բախվել են «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Փոքր Վեդի գյուղի 21-ամյա բնակիչը տեղում մահացել է:
© Photo : official site of the Investigative Committee of RAՀուլիսի 18-ի վթարը
Дорожно-транспортное происшествие на трассе Еревaн-Ерасх (18 июля 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2023
Հուլիսի 18-ի վթարը
Ավտովթարից հետո դեպքի վայրում` բաժանարար գազոնային հատվածում, մարդիկ են հավաքվել։ Այդ ժամանակ Երևանից դեպի Երասխ ուղեմասով ընթացող «Մերսեդեսը» գազոնային հատվածում վրաերթի է ենթարկել մարդկանց, ապա դեպի հանդիպակաց ուղեմաս դուրս եկել։ Վրաերթի ենթարկված անձինք հարվածից հայտնվել են հանդիպակաց ուղեմասում, իսկ «Մերսեդեսը», շարունակելով ընթացքը, բախվել է «Ֆորդ Տրանզիտ»–ին:
© Photo : official site of the Investigative Committee of RA Հուլիսի 18-ի վթարը
Дорожно-транспортное происшествие на трассе Еревaн-Ерасх (18 июля 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2023
Հուլիսի 18-ի վթարը
Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Հիվանդանոցներում վրաերթի ենթարկված երկու անձ մահացել են գիտակցության չգալով: Նրանցից մեկը Այնթապ գյուղի 43–ամյա բնակիչ է, իսկ մյուսը` վթարի հետևանքով տեղում մահացած Փոքր Վեդի գյուղի բնակչի 25-ամյա եղբայրը։
«Պարզվել են ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել և զննության է ենթարկվել տեղանքում գտնվող տեսախցիկների՝ վերաբերելի տեսագրությունները»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Պարզվել է, որ «Մերսեդես» վարորդը, որն Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ է, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած (ժամկետանց): «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ վարորդը մեքենան վարելիս հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, մասնավորապես` ճանապարհային տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան ապահովելու մեքենայի լիարժեք կառավարումը։
«Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո նա միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում, և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել Երևան-Երասխ մայրուղու 32-րդ կմ-ի հատվածի բաժանարար գազոնային հատվածում կանգնած 14 անձի»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը) 4-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Միջնորդությունը բավարարվել է:
Երևան-Երասխ ճանապարհին մադատարը բախվել է կայանած կցորդիչով բեռնատարին․ կա 1 զոհ, 4 տուժած
Լրահոս
0