00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվում են ինքնորոշման իրավունքից. Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2023
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` վարչապետի այսօրվա վարած քաղաքականությունն Արցախը տանելու է ամբողջական լուծարման։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական բանակցություններում այլընտրանքային լուծումներ կան։ Այս հարցում վստահ է ՀՀ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը։ Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ նա շարունակում է խոսել խնդրի լուծման հնարավոր ուղիների մասին։
Նրա խոսքով` արդեն իսկ դրական արձագանքներ են ստացվել Արցախից, Հայաստանից, սփյուռքից, նաև օտար շրջանակներից` այլընտրանքային լուծումների վերաբերյալ։ Ուրախությամբ արձանագրում է, որ բոլորի մոտ արդեն ամրապնդվում է այն տեսակետը, թե, իսկապես, այլընտրանքային լուծում կա։
«Այն, ինչ այսօր Փաշինյանն անում է, բոլորիս համար պարզ է։ Այստեղ վերծանելու, վերլուծելու բան չկա. հստակ ասում է` ընդունում է, որ Արցախն արդեն Ադրբեջանի մաս է,և դրա դիմաց որևէ պահանջ չկա։ Այսինքն` Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, Արցախը` իր հայկական բնակչությամբ, լուծարվելու է Ադրբեջանի մեջ»,– նշեց Օսկանյանը։
Ինչ վերաբերում է Բաքու–Ստեփանակերտ երկխոսություն սկսելուն, ըստ Օսկանյանի` դրանք կեղծ զրույցներ են, ժողովրդի աչքին ընդամենը «թոզ են փչում»։ Եթե երկխոսությունը սկսվի փաստաթուղթը ստորագրելուց հետո, կարելի է արդեն համարել, որ Արցախի հարցը փակված է։
«Այն, ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է։ Ինքը ուզում է տալ մի բան, որն իրենը չէ, ուզում է տալ մի տարածք, որ հազարամյակներ պատկանել է հայ ժողովրդին, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, անգամ սովետական ժամանակներում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ։Ուզում է տալ մի տարածք, որն ավելի քան 30 տարի անկախ քաղաքական միավոր է եղել, որ լուծարվի իր ժողովրդով հանդերձ»,– նշում է Օսկանյանը։
Նա հավելում է, որ այս ամենն ավելի անիրատեսական է դառնում, երբ մտաբերում ես` այսօր աշխարհում ավելի քան 50 ինքնորոշման շարժումներ կան։ Շեշտում է` աշխարհում չկա որևէ ժողովուրդ կամ ազգ, որ հրաժարվի ինքնորոշման իրավունքից։ Մենք առաջինն ենք լինելու։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Դրանից հետո ՔՊ–ական տարբեր գործիչների կողմից ևս հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց` ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։
Հայաստանը սպասում է միջազգային դատարանի նոր որոշմանը Լաչինի միջանցքի հարցով. Կիրակոսյան
Լրահոս
0