00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

4 մլն–ի փոխարեն ասաց` ոչ մի բան պետք չէ. «ՔայլՏեքի» ծնունդը և զինհաշմանդամների օգնությունը

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Արսենյանը
Դավիթ Արսենյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2023
Դավիթ Արսենյանը
Բաժանորդագրվել
Հայկական ընկերության սարքերով այժմ հետաքրքրված են Ռուսաստանը, Վրաստանը,Դուբայը, Հնդկաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ը։
Ջերմուկի Գնդեվազ գյուղում մանկավարժների ընտանիքում ծնված Դավիթ Արսենյանը երեք համալսարաններից 2–ում ուսումը կիսատ թողեց ու դարձավ կինեզիոլոգ։ Քառօրյա պատերազմից հետո աշխատելով զինհաշմանդամների հետ` հասկացավ, որ տարվա մեջ 2 անգամ պետպատվերի շրջանակում տրվող վերականգնողական բուժումն իրեն չի արդարացնում, ինչ դրական արդյունքի հասնում են, ամիսներ անց ջուրն է ընկնում, և հաջորդ վերականգնողական բուժման ընթացքում շատ խնդիրներ են առաջանում, ուստի այլ մոտեցում է պետք։ Այսպես ծնվեց «ՔայլՏեքը»։
Այժմ հայկական արտադրության կանգնակը, կանգնակ-սայլակը, քայլաբերը և անվասայլակի էլեկտրական կցորդիչը թե՛ մասնագետների, թե՛ շահառուների ու նրանց ընտանիքների համար փրկօղակ են։ Սարքերը շահառուներին են տրամադրվում պետպատվերի շրջանակներում։
© Asatur Yesayants«ՔայլՏեքի» հիմնադիր Դավիթ Արսենյանը
Основатель компании QaylTech Давид Арсенян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» հիմնադիր Դավիթ Արսենյանը
Բայց մինչ սարքերը կհասնեն շահառուներին, Դավիթը սեփական երեխաների ծնունդի նման հիշում է յուրաքանչյուրի ստեղծման պատմությունը։
Սկզբում ստեղծվել է կանգնակը, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը կարողանում էր կանգնել։ Այնուհետև` քայլաբերը, որը ստեղծում է քայլքի իմիտացիա. արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն ունենոմ է որոշակի ինքնուրույնություն` օգտագործելով ձեռքերն ու ոտքերը։
Խոսելով էլեկտրական կցորդիչի մասին, որը յուրաքանչյուր անվասայլակ դարձնում է էլեկտրական կառավարվող` Դավիթը հուզվում է։
«Մի անգամ Զինվորի տան բակում էինք, տղերքին (զինհաշմանդամներին) ասացի` եկեք գնանք, մի քիչ անվասայլակներով զբոսնենք, չեմուչում արեցին, հետո ասեցին կգանք, բայց պայմանով, որ դու էլ պետք է նստես անվասայլակի վրա։ Բնականաբար, համաձայնեցի։ Աբովյան փողոցից շատ հեշտությամբ իջանք, բայց հետ գալիս զգացի, որ ձեռքերս հոգնեցին, քանի որ դիք էր։ Հարցրի` տղերք, ձեր ձեռքերն էլ հոգնեցի՞ն։ Ծիծաղեցին, ասեցին` այ հիմա հասկացա՞ր` ինչի չէինք ուզում գալ։ Այդ օրվանից խիղճս ինձ սկսեց տանջել ու որոշեցի մի բան մտածել»,–պատմում է Դավիթը։
Էլեկտրական կցորդիչը ստեղծելուց հետո, մի անգամ զինհաշմանդամների հետ զրույցում, Դավիթը հարցնում է, թե ինչից են ամենից շատ նեղվում, տղերքից մեկը պատասխանում է. «Տես` մենք խոսում ենք, դու կանգնած ես, մենք` նստած, այդ դիրքը` միշտ ներքևից նայելու, ճնշում է»։
Ժպիտով ասում է` կանգնակ– սայլակը ստեղծել են, որ զինհաշմանդամները մյուսների հետ հավասարը–հավասարի խոսեն։
© Sputnik / Asatur Yesayants«ՔայլՏեքի» աշխատակիցը
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» աշխատակիցը
Դավիթը վերհիշում է, որ ամենասկզբում` 2016 թվականին, ամենամեծ խնդիրն իր համար լավ ինժեներ գտնելն էր։
«Ինժեներ էի ման գալիս, ում առաջարկում էի կա՛մ չէին հասկանում` ինչ գաղափարներ ունեմ, կա՛մ այնպիսի գներ էին ուզում, որ չէի կարող տալ։ Բարեկամներիցս մեկն ասաց` Բյուրեղաանում շատ լավ ինժեներ կա, գնա իր մոտ։ Սկզբում թերահավատորեն էի մոտենում, հետո որոշեցի գնալ, որ զուտ հարազատիս չնեղացնեմ։ Վոլոդյային ներկայացրի կանգնակ–սայլակի գաղափարը` որ այ պետք է նստած տեղից կանգնի, պառկի, մեքենայով տեղափոխման համար էլ պրակտիկ լինի` ծալվող: Ասաց` ինձ 2 օր ժամանակ տուր, կզանգեմ կասեմ` կկարողանամ, թե ոչ։ Մեկ շաբաթ հետո զանգեց, ասաց` կարող եմ անել, արի ասեմ` ինչպես»,–պատմում է Դավիթը։
© Sputnik / Asatur YesayantsԻնժեներ Վոլոդյան
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ինժեներ Վոլոդյան
Ճանապարհին մտածել է, որ հիմա միայն նախագծման համար մի 2 մլն դրամ կուզի, երևի ևս 2 մլն դրամ էլ առաջին մոդելը պատրաստելու համար` որտեղից է այդքան գումար գտնելու։
Հետո հիշում է` ինչպես է Վոլոդյա պապիկին վախվխելով հարցրել, թե իր աշխատանքն ինչ կարժենա ու լսել անսպասելի պատասխանը` «ոչ մի բան»։
«Մտածում եմ` երևի հարցը չհասկացավ, նորից հարցնում, թե ինչ կարժենա, Վոլոդյան բարկանում է, ասում է` մի հատ էլ գումարի մասին խոսես, ոչ մի բան չեմ անի... Կանգնակ– սայլակի առաջին մոդելը ստացանք, ու դրանից հետո սկսկվեց ակտիվ արտադրությունը»,–ասում է Դավիթը։
© Sputnik / Asatur Yesayants«ՔայլՏեքի» աշխատակից
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» աշխատակից
Այժմ նա Վոլոդյայից արտադրամասը վարձակալությամբ է վերցրել, նրան ու իր թիմին էլ աշխատանքի վերցնել։ Արտադրամասում գրեթե բոլորը պապիկներ են` իրենց գործի գիտակ ու անսահման նվիրումով աշխատող։ Ու այդպես, Բյուրեղավանի «ցեխը» դարձավ «ՔայլՏեքի» արտադրամաս։
Հայաստանը Դավիթը չի դիտարկում որպես բիզնեսի զարգացման շուկա։ Ասում է` մեր երկիրը կարող է շատ լավ միջավայր լինել աշխարհը գրավելու համար։ Ընկերության սարքերով հետաքրքրված են Ռուսաստանը, Վրաստանը,Դուբայը, Հնդկաստանը, Գերմանիան, ԱՄՆ–ն։
«Ռուսաստանում արդեն հստակ գործողություններ անում ենք, երկու սարք պետք է ուղարկենք վաճառքի։ Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին հույս ունենք` լիցենզիան կլինի։ Այս պահին պատվերներ կան ՌԴ-ից, Դուբայից և Հնդկաստանից»,–ասում է Դավիթը։ Նա միտք ունի ոչ թե սարքերն արտահանել, այլ տարբեր երկրներում հիմնել արտադրամասեր։
© Sputnik / Asatur Yesayants«ՔայլՏեքի» սարքերի նախագծումը
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» սարքերի նախագծումը
«Եթե Հնդկաստանում հնարավոր լինի ունենալ արտադրամաս, մի քանի անգամ էժան արտադրանք կստանանք, քանի որ Հնդկաստանում աշխատուժն ու հումքը էժան է, բացի այդ շուկան է շատ մեծ է»,–ասում է նա։
Միաժամանակ Դավիթը հիշեցնում է, որ այս սարքերը նախատեսված են այն մարդկանց համար, որոնք ունեն հենաշարժողական համակարգով պայմանավորված հաշմանդմություն, բայց դա ամպուտացիան չէ, այլ գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքները, մանկական ուղեղային կաթվածը կամ այլ հիվանդություն, որի պատճառով խախտված է կամ բացակայում է քայլքի ֆունկցիան։
«Բայց 90-ականների կամ 2000-ականների ողնուղեղով վնասվածքների համար այս սարքերն արդեն ուշացած են, քանի որ իրենք շատ երկար ժամանակ են նստել ու արդեն իսկ առաջացել են հոդերի դեֆորմացիաներ (կոնտրակտուրաներ), երբ հոդը ավել չի բացվում, իրենց հակացուցված է։ Սարքերի նշանակման համար պարտադիր է վերականգնողաբանի կամ նյարդաբանի ցուցումը»,–ասում է նա։
© Sputnik / Asatur YesayantsԻնժեներ Վոլոդյան «ՔայլՏեքի» սարքերը ստեղծելիս
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ինժեներ Վոլոդյան «ՔայլՏեքի» սարքերը ստեղծելիս
Դավիթի խոսքով` լինում են նաև դեպքեր, որ այն մարդիկ, որոնք իսկապես սարքերի կարիքն ունեն բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)հանձնաժողովը մերժում է, քանի որ սարքերը նոր են և քիչ ինֆորմացիա կա դրանց մասին։ Բայց նրանք այդ ուղղությամբ ևս աշխատում են` մարզերում իրազեկման աշխատանքներ կատարելով։
Դավիթի հիմնական երազանք–նպատակը երբեմնի արտադրական Հայաստանի վերածնունդը տեսնելն է։ Վաղը մեկնարկող «Սևան ստարտափ Սամմիթ»-ը ևս մի հնարավորություն է այդ երազանքի իրագործման ճանապարհին։
Դավիթը միջոցառմանը ներկայացնելու է գրեթե բոլոր սարքերը` դրանց մանկական տարբերակներով։
Բացի այդ լինելու է նաև հատուկ մրցույթ, որտեղ «MetaGait» սարքի միջոցով հաշմանդամություն ունեցող տղաները դահուկներով վիրտուալ մրցելու են։
© Sputnik / Asatur Yesayants«ՔայլՏեքի» աշխատակից
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» աշխատակից
«Ես հավատում եմ, որ ամեն բարի գործ (օգնել է «Նաիրի Ինշուրանսը») մեզ վերադառնում է որպես օրհնություն, որի համար շատ շնորհակալ ենք։ Մրցույթից հետո միտք ունենք ստեղծել հաշմանդամային կիբեռսպորտ։ Աշխարհի յուրաքանչյուր կետում գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք կունենան մեր սարքերից, կարող են իրար հետ զբոսնել Հայաստանի պատմամշակութային վայրերով, իրար հետ մրցել, կլինի հարթակ, որտեղ կշփվեն, իրար կճանաչեն»,–ասում է Դավիթը։
Նա հիշեցնում է, որ այս ամենը մի ամբողջ վերականգնողական ծրագիր է` թե՛ նյարդային, թե՛ հենաշարժողական համակարգի։ Դա կհիշեցնի «Ավատար» ֆիլմը, որի հերոսը պառկում է կապսուլայի մեջ ու մտովի կառավարում իր հերոսին։ Այստեղ ի տարբերություն և ի առավելություն «Ավատարի», հաշմանդամություն ունեցող անձն իր մարմնի բոլոր շարժումներով և մտքով կղեկավարի սարքը։
© Sputnik / Asatur Yesayants«ՔայլՏեքի» աշխատակից
Сотрудники компании QaylTech во время работы - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
«ՔայլՏեքի» աշխատակից
Ավելի մանրամասն Sputnik Արմենիան կներկայացնի մրցույթից հետո։
Լրահոս
0