https://arm.sputniknews.ru/20230721/hhn-karvogh-e-ajakcel-rdin-ete-chlini-sankcianeri-tak-hajtnvelu-vtangy-pashinjan-63325840.html
ՀՀ–ն կարող է աջակցել ՌԴ–ին, եթե չլինի սանկցիաների տակ հայտնվելու վտանգը. Փաշինյան
ՀՀ–ն կարող է աջակցել ՌԴ–ին, եթե չլինի սանկցիաների տակ հայտնվելու վտանգը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների... 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T23:29+0400
2023-07-21T23:29+0400
2023-07-21T23:29+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917319_0:12:800:462_1920x0_80_0_0_b333d68435f53183310d569a8a98d0e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, պատրաստ է օգնել արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանին մինչև այն կետը, երբ ՀՀ համար ևս կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ։ «Ֆրանս-պրես»գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հրապարակումներին, որ ՀՀ–ն դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան` արևմտյան պատժամիջոցների ֆոնին։Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ:«Այս հարցում էլ ենք թափանցիկ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են արևմտյան երկրների կողմից ՌԴ նկատմամբ որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել»,– հայտարարեց Փաշինյանը:Նա նշեց, որ Արևմուտքն էլ ակնկալում է, որպեսզի ՀՀ–ն աջակցի իրենց՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար:«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք՝ հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե ՌԴ-ի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, ապա Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին»,– ընդգծեց ՀՀ վարչապետը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917319_0:0:695:521_1920x0_80_0_0_996469351c2092c6ca6bad940f2f38e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
ՀՀ–ն կարող է աջակցել ՌԴ–ին, եթե չլինի սանկցիաների տակ հայտնվելու վտանգը. Փաշինյան
Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, պատրաստ է օգնել արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանին մինչև այն կետը, երբ ՀՀ համար ևս կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ։ «Ֆրանս-պրես»գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հրապարակումներին, որ ՀՀ–ն դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան` արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ:
«Այս հարցում էլ ենք թափանցիկ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են արևմտյան երկրների կողմից ՌԴ նկատմամբ որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել»,– հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ Արևմուտքն էլ ակնկալում է, որպեսզի ՀՀ–ն աջակցի իրենց՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար:
«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք՝ հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե ՌԴ-ի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, ապա Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին»,– ընդգծեց ՀՀ վարչապետը: