https://arm.sputniknews.ru/20230721/hh-nakhkin-glkhavvor-datakhazy-miacel-e-i-ajakcutjun-arcakhi-bvoghvoqi-akciajin-63312872.html
Եղել են առաջարկներ, մերժել եմ. Արթուր Դավթյանը` ԼՂ–ում դատախազ նշանակվելու մասին
Եղել են առաջարկներ, մերժել եմ. Արթուր Դավթյանը` ԼՂ–ում դատախազ նշանակվելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին գլխավոր դատախազը միացել է ի աջակցություն Արցախի բողոքի ակցիային։ 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T20:33+0400
2023-07-21T20:33+0400
2023-07-21T21:32+0400
բողոքի ակցիա
արթուր դավթյան
արցախ
լեռնային ղարաբաղ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63319062_0:56:1174:716_1920x0_80_0_0_630a9a42302e201c620041fb01f548af.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում մասնակցում է ի աջակցություն Արցախի բողոքի ակցիային։ Ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ մասնակցում է որպես ՀՀ պարզ քաղաքացի։Ըստ նրա` պատճառների մասին շատ կարելի է խոսել, սակայն այսօր մեր խնդիրը պետք է լինի կանգնել և մեր համազգային հստակ դիրքորոշումը հայտնել, ՀՀ-ում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք-կողքի։Բացի այդ, նրա խոսքով, Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։Լրագրողի այն հարցին, թե եղան հրապարակումներ այն մասին, որ նա պատրաստվում է ստանձնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իշխանության կողմից եղել են առաջարկներ` պաշտոնը զբաղեցնելու, բայց դրանք չի ընդունել։Նշենք, որ այսօր Երևանում անցկացվում է Ի աջակցություն Արցախի բողոքի ակցիան, որին միացել են ինչպես ՀՀ–ում գտնվող արցախցիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ։
լեռնային ղարաբաղ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63319062_0:0:1174:882_1920x0_80_0_0_dd18ba277128199401a4b3c0bf6b49d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, արթուր դավթյան, արցախ, լեռնային ղարաբաղ, երևան
բողոքի ակցիա, արթուր դավթյան, արցախ, լեռնային ղարաբաղ, երևան
Եղել են առաջարկներ, մերժել եմ. Արթուր Դավթյանը` ԼՂ–ում դատախազ նշանակվելու մասին
20:33 21.07.2023 (Թարմացված է: 21:32 21.07.2023) ՀՀ նախկին գլխավոր դատախազը միացել է ի աջակցություն Արցախի բողոքի ակցիային։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում մասնակցում է ի աջակցություն Արցախի բողոքի ակցիային։ Ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ մասնակցում է որպես ՀՀ պարզ քաղաքացի։
«Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ հայտնում մեր Արցախի ժողովրդին, որոնք հերոսաբար մաքառում են` 7 և ամիս ավելի գտնվելով շրջափակման մեջ։ Ես չեմ կարծում, որ Արցախում ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ անգործության արդյունք է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` պատճառների մասին շատ կարելի է խոսել, սակայն այսօր մեր խնդիրը պետք է լինի կանգնել և մեր համազգային հստակ դիրքորոշումը հայտնել, ՀՀ-ում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք-կողքի։
Բացի այդ, նրա խոսքով, Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Լրագրողի այն հարցին, թե եղան հրապարակումներ այն մասին, որ նա պատրաստվում է ստանձնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իշխանության կողմից եղել են առաջարկներ` պաշտոնը զբաղեցնելու, բայց դրանք չի ընդունել։
«Պաշտոնն ինձ համար էական չի եղել։ Արցախի ժողովրդին ծառայելու համար այսօր գլխավոր դատախազի կամ այլ պաշտոն ունենալը չէ, որ կարևոր է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ այսօր Երևանում
անցկացվում է Ի աջակցություն Արցախի բողոքի ակցիան, որին միացել են ինչպես ՀՀ–ում գտնվող արցախցիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ։