https://arm.sputniknews.ru/20230721/havatal-chi-nshanakum-erashkhavvorel-ardjunq-pashinjany-khaghaghutjan-banakcutjunneri-masin-63322941.html
Հավատալ, չի նշանակում երաշխավորել արդյունք. Փաշինյանը` խաղաղության բանակցությունների մասին
Հավատալ, չի նշանակում երաշխավորել արդյունք. Փաշինյանը` խաղաղության բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Ըստ նրա` բանակցությունների ընթացքի վրա հիմնականում ազդում է Ադրբեջանի` շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վրեժի քաղաքականությունը ԼՂ հայության... 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T22:25+0400
2023-07-21T22:25+0400
2023-07-21T23:41+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59941325_0:35:1600:935_1920x0_80_0_0_f92dc33762203ef34da193d60f793dd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հավատալ, դեռ չի նշանակում, որ երաշխավորում ենք, որ արդյունքի կհասնենք։ Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` թե հավատո՞ւմ է արդյոք Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։Ըստ նրա` բանակցությունների ընթացքի վրա հիմնականում ազդում է Ադրբեջանի` շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը` հայի և ամեն հայկականի նկատմամբ, ինչպես նաև վրեժի քաղաքականությունը ԼՂ հայության նկատմամբ։Նա հիշեցրեց, որ ԼՂ-ում այս պահին հումանիտար ճգնաժամ է` բացակայում են առաջին անհրաժեշտության մթերքը, պարագաները։«ԼՂ–ում հոռետեսությունն ավելանում է, սակայն մենք կարծում ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է։ Սակայն եթե այդ բանակցություններով հարցեր չեն լուծվում, ապա այդ բանակցությունները կարող են ընկալվել որպես ժամավաճառություն։ Սրանք ռիսկեր են, որոնք ուղիղ կամ անուղղակի ձևով ազդում են պրոցեսի վրա»,– ասել է Փաշինյանը։Հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը` եթե Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, ըստ նրա, մտավախություն կա, որ Բաքուն կարող է հանդես գալ մենախոսողի, այլ ոչ թե երկխոսողի դերում։ «Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այդ երկխոսությունը պետք է տեղի ունենա միջազգային չափորոշիչների շրջանակներում։ Հայաստանի մասնակցությունն այս պրոցեսում Ադրբեջանը ընկալում է որպես նկրտում կամ ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հենց այդ ենթատեքստում խոսակցությունները կառուցողական չեն ստացվում»,– ընդգծեց Փաշինյանը։«Բառիս բուն իմաստով ամեն օր ՀՀ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության հինգ տարվա ընթացքում մաքսիմում երևի 2-3 օր, որ հրադադարի խախտում տեղի ունեցած չլինի։Այդ օրերից մեկը 2020 թ նոյեմբերի 11–ն է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59941325_3:0:1426:1067_1920x0_80_0_0_04deaa8c15516a6e2f36da1c04c03ae2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Հավատալ, չի նշանակում երաշխավորել արդյունք. Փաշինյանը` խաղաղության բանակցությունների մասին
22:25 21.07.2023 (Թարմացված է: 23:41 21.07.2023) Ըստ նրա` բանակցությունների ընթացքի վրա հիմնականում ազդում է Ադրբեջանի` շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վրեժի քաղաքականությունը ԼՂ հայության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հավատալ, դեռ չի նշանակում, որ երաշխավորում ենք, որ արդյունքի կհասնենք։ Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` թե հավատո՞ւմ է արդյոք Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։
«Եթե չհավատայի, բանակցային գործընթացին չէի մասնակցի։ Բայց ոչ միայն ինձնից է կախված, այլ նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից։ Էլ չեմ ասում, որ մենք վակուումի մեջ չենք բանակցում` կա նաև միջազգային, աշխարհաքաղաքական, հումանիտար իրադրություն, ի վերջո, քաղաքական և ներքաղաքական իրավիճակ։ Այդ ամենն ազդում է բնականոն ընթացքի վրա»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` բանակցությունների ընթացքի վրա հիմնականում ազդում է Ադրբեջանի` շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը` հայի և ամեն հայկականի նկատմամբ, ինչպես նաև վրեժի քաղաքականությունը ԼՂ հայության նկատմամբ։
Նա հիշեցրեց, որ ԼՂ-ում այս պահին հումանիտար ճգնաժամ է` բացակայում են առաջին անհրաժեշտության մթերքը, պարագաները։
«ԼՂ–ում հոռետեսությունն ավելանում է, սակայն մենք կարծում ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է։ Սակայն եթե այդ բանակցություններով հարցեր չեն լուծվում, ապա այդ բանակցությունները կարող են ընկալվել որպես ժամավաճառություն։ Սրանք ռիսկեր են, որոնք ուղիղ կամ անուղղակի ձևով ազդում են պրոցեսի վրա»,– ասել է Փաշինյանը։
Հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը` եթե Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, ըստ նրա, մտավախություն կա, որ Բաքուն կարող է հանդես գալ մենախոսողի, այլ ոչ թե երկխոսողի դերում։ «Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այդ երկխոսությունը պետք է տեղի ունենա միջազգային չափորոշիչների շրջանակներում։ Հայաստանի մասնակցությունն այս պրոցեսում Ադրբեջանը ընկալում է որպես նկրտում կամ ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հենց այդ ենթատեքստում խոսակցությունները կառուցողական չեն ստացվում»,– ընդգծեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսկմանը, ապա, ըստ նրա, եթե խաղաղության պայմանագիր դեռ ստորագրված ու վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա, իհարկե, պատերազմը շատ հավանական է։
«Բառիս բուն իմաստով ամեն օր ՀՀ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության հինգ տարվա ընթացքում մաքսիմում երևի 2-3 օր, որ հրադադարի խախտում տեղի ունեցած չլինի։Այդ օրերից մեկը 2020 թ նոյեմբերի 11–ն է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։