00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ընթացող ակցիայի մասնակիցները հրապարակեցին իրենց պահանջները

© Sputnik / Asatur YesayantsԵրևանում ընթացող ակցիայի մասնակիցները
Երևանում ընթացող ակցիայի մասնակիցները  - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Երևանում ընթացող ակցիայի մասնակիցները
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին ՀՀ կառավարությանը, ՌԴ–ին, ԱՄՆ–ին, Ֆրանսիային ու Եվրամիությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում ընթացող ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններից։ Նրանք ներկայացրին նաև իրենց մյուս պահանջները։
«Ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունները Ադրբեջանին դարձրել են է՛լ ավելի սանձարձակ, նպաստել են Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը և միջազգային հանրության պասիվ արձագանքին։ Ուստի օր առաջ պետք է դադարեցնել նման հայտարարությունները և գործողությունները»,– հայտարարեցին նրանք։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը, ներկայացնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում` իր բազմաթիվ հիմնավորումներով։
Ըստ այդմ` կոչ է արվում ՀՀ կառավարությանը պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա իրացման արդյունքները։
«Ինքնորոշումը մեր ժողովրդի անքակտելի իրավունքն է, այն սակարկության առարկա չէ, և անընդունելի է դրա շուրջ ցանկացած զիջողական քննարկում։ Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու մասին հայտարարությունների փոխարեն պետք է միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները աշխարհին ներկայացնելու, պատշաճ դատապարտման և պատժիչ, զսպիչ գործողությունների ուղղությամբ»,– հայտարարեցին նրանք։
Ակցիայի մասնակիցները կարևորեցին ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքերի գործադրումը Արցախի ապաշրջափակման և անվտանգության ապահովման նպատակով ՄԱԿ–ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում` Անվտանգության խորհրդի որոշում ընդունելու միջոցով։
«Արցախի ժողովրդի իրավունքները հավուր պաշտպանելու անկարողության պարագայում զերծ մնալ Արցախի առնչությամբ որևէ զիջողական, պարտվողական հայտարարությունից»,– կոչ արեցին նրանք։
Ակցիայի ժամանակ պահանջ ներկայացվեց նաև Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի նա հստակ գնահատականներ տա Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին, դադարի միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել Արցախը ստեղծված հումանիտար աղետից դուրս բերելու ուղղությամբ։
«Հստակ միջոցներ ձեռնարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված` Արցախը ՀՀ–ին կապող միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ, միջանցքը վերցնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի լրիվ վերահսկողության տակ, ինչպես նշված է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթներում։ Միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ամենօրյա ոտնձգությունները դադարեցնելու համար»,– հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Բացի այդ, ՌԴ–ից պահանջում են հրադադար ու խաղաղություն ապահովել Արցախում, ինչպես նաև ապահովել արցախցու անվտանգությունը։
Դիմելով ԱՄՆ–ին, Ֆրանսիային և Եվրամիությանը` ակցիայի մասնակիցները պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպան գործողություններին, միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդին պատուհասած մարդկության դեմ հանցագործության ու հումանիտար աղետի հետագա ընթացքը կասեցնելու ուղղությամբ։
«Պաշտպանել Արցախում ապրող մարդկանց կյանքի, խոշտանգումից զերծ լինելու ինքնորոշման և այլ հիմնարար իրավունքները, կիրառել Ադրբեջանի` պետության և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ հստակ պատժամիջոցներ և միջազգային քրեական հետապնդման գործիքակազմեր` կանխելու համար հետագա հնարավոր հանցագործությունները թե՛ Արցախի ժողովրդի, թե՛ տարածաշրջանի այլ ժողովուրդների ու խմբերի նկատմամբ»,– հայտարարեցին ակցիայի համակարգող խմբի անդամները։
Նրանք կոչ են անում նաև հրավիրել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստ և քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման հարցը` գործարկելով պաշտպանելու ողջ գործիքակազմը։ Բացի այդ, կոնկրետ քայլերով պարտադրել Ադրբեջանին` ապահովել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ–ի` Լաչինի միջանցքի վերաբերյալ ակտերի անհապաղ ու լրիվ կատարումը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Արցախի ժողովրդին հումանիտար աջակցության ապահովել թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ օդային տարբերակով։ Նրանց խոսքով` պետք է երաշխավորվի Արցախում Կարմիր խաչի գործունեության պատշաճ կազմակերպումը և կանխվի միջազգային կազմակերպության նկատմամբ ադրբեջանական բռնաճնշումները։
Ակցիայի մասնակիցները Արևմուտքից պահանջում են, որ նա ապահովի փաստահավաք և այլ առաքելությունների մուտքը Արցախ, ինչպես նաև ՄԱԿ–ի ու այլ միջազգային գրասենյակների կայուն գործունեությունը Արցախում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0