https://arm.sputniknews.ru/20230721/erevanum-anckacvum-e-bvoghvoqi-akcia-i-pashtpanutjun-arcakhi-63315629.html
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։ 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T20:18+0400
2023-07-21T20:18+0400
2023-07-21T22:09+0400
տեսանյութեր
արցախ
երևան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63315107_0:35:675:415_1920x0_80_0_0_004994f651f70de2ee61025a30c8eae2.jpg
Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիան:Այստեղ են հավաքվել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներ, Հայաստանի բնակիչներ, հասարակական–քաղաքական գործիչներ:Ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, կոչ անելով միջազգային կառույցներին, հայտարարեց՝ պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին:«Այստեղ գտնվում են նրանք, որոնք սիրտ ունեն, խելք ունեն, հոգի ունեն, ովքեր հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց։ Խոսքը հայության գոյատևման, զարգացման, և հեռու մեզանից, նսեմացման մասին է»,– հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը։Ելույթ ունեցավ նաև հայտնի արցախցի ռեպեր Լյոկան` Կոլյա Շահգելդյանը։Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63315107_61:0:614:415_1920x0_80_0_0_8b8a4ed00042b0349285da7f18340325.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, արցախ, երևան, բողոքի ակցիա
տեսանյութեր, видео, արցախ, երևան, բողոքի ակցիա
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
20:18 21.07.2023 (Թարմացված է: 22:09 21.07.2023) Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։
Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիան:
Այստեղ են հավաքվել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներ, Հայաստանի բնակիչներ, հասարակական–քաղաքական գործիչներ:
Ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, կոչ անելով միջազգային կառույցներին, հայտարարեց՝ պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին:
«Այստեղ գտնվում են նրանք, որոնք սիրտ ունեն, խելք ունեն, հոգի ունեն, ովքեր հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց։ Խոսքը հայության գոյատևման, զարգացման, և հեռու մեզանից, նսեմացման մասին է»,– հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Ելույթ ունեցավ նաև հայտնի արցախցի ռեպեր Լյոկան` Կոլյա Շահգելդյանը։
«Հազարավոր տղերք իրենց կյանքը զոհեցին, որ Արցախում ապրող մանուկները խաղաղ ու երջանիկ ապրեն։ Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում, անգամ՝ մահանում սովից։ Մի՞թե ճանապարհը բացելու իմ պահանջն ավելի շատ քաղաքական բնույթ կարող է ունենալ, քան մարդկային»,- հայտարարեց նա։
Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։