https://arm.sputniknews.ru/20230721/arcakhum-khaghaghapah-araqelutjany-mijazgajin-mandatvov-ozhteq-ahn-dimel-e-hhin-ev-makin-63277573.html
Խաղաղապահներին միջազգային մանդատով օժտեք. Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ–ին
Խաղաղապահներին միջազգային մանդատով օժտեք. Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ–ին
Sputnik Արմենիա
Արցախի ԱԺ–ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին կոչ է անում ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև), որով Արցախում խաղաղություն պարտադրելու... 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T11:25+0400
2023-07-21T11:25+0400
2023-07-21T11:26+0400
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764346_0:0:3073:1728_1920x0_80_0_0_ba1ef58d2074665f05ed1ba1b9a432da.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Արցախի ազգային ժողովը կոչով դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին, կոչ է արվում հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764346_112:0:2843:2048_1920x0_80_0_0_d7ab8d4be1725b8fbddd7d39500fc09b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, խաղաղապահներն արցախում
արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, խաղաղապահներն արցախում
Խաղաղապահներին միջազգային մանդատով օժտեք. Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ–ին
11:25 21.07.2023 (Թարմացված է: 11:26 21.07.2023) Արցախի ԱԺ–ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին կոչ է անում ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև), որով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ կձեռնարկվեն:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Արցախի ազգային ժողովը կոչով դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին, կոչ է արվում հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:
Ընդգծվում է, որ ՄԱԿ–ից ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: