00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ ջախջախեց «Արսենալ-Տիվատին»

Բաժանորդագրվել
«Ալաշկերտը» բոլոր հնարավորությունները ուներ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու համար։ Առաջին խաղում գրանցված 1։1 հաշիվը դեռ ոչինչ չէր նշանակում «Արսենալ-Տիվատի» հետ դիմակայությունում։ Բայց հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ էր հարկավոր։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. «Ալաշկերտը» Ագդոն Մենեզեսի հեթ–տրիկի, Յեիսոն Ռասինեսի, Սերոբ Գրիգորյանի և Լևանի Կուտալիայի գոլերի շնորհիվ 6։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեռնոգորիայի «Արսենալ-Տիվատի» նկատմամբ ու, դիմակայությունում հաղթելով 7։2 հաշվով, շարունակում է իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
Խաղն ընթանում էր շատ համառ ու անզիջում պայքարում։ Մրցող կողմերը շատ լավ հասկանում էին, որ սխալվելը կարող է վճռորոշ լինել։ Ու նման պայմաններում շատ կարևոր էր, որ «Ալաշկերտը» կտրուկ հակագրոհի միջոցով կարողացավ բացել խաղի հաշիվը։ Ռոբինսոն Ֆլորեսը խաղադաշտի կենտրոնից շատ լավ փոխանցումով գնդակն ուղարկեց դեպի Ագդոն Մենեզեսը, և «Ալաշկերտի» հարձակվողը, առաջ շարժվելով, շատ լավ գնահատեց մրցակցի դարպասապահի դիրքն ու դիպուկ հարվածով գրավեց «Արսենալ-Տիվատի» դարպասը։ Քիչ անց «Ալաշկերտը» կարող էր և զարգացնել հաջողությունը, բայց մոտ տարածությունից մեր ֆուտբոլիստը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ
Այդուհանդերձ, մինչև ընդմիջումը «Ալաշկերտին» հաջողվեց կրկնապատկել իր առավելությունը։ Հերթական անգամ հետևեց խորքից փոխանցում դեպի Ագդոն Մենեզեսը, և մեր թիմի հարձակվողը, վարպետորեն շրջանցելով պաշտպանին, դիպուկ հարվածով ապահովեց «Ալաշկերտի» հերթական հաջողությունը այս խաղում։ Խաղում և դիմակայությունում հաղթական այս հաշվով թիմերը գնացին ընդմիջման։
Երկրորդ խաղակեսի սկզբում Ագդոն Մենեզեսը, դառնալով հեթ-տրիկի հեղինակ, միանշանակ դարձավ հանդիպման ու «Ալաշկերտի» հերոսը։ Դավիթ Խուրցիձեի փոխանցումից հետո հարձակվողը երրորդ անգամ ստիպեց դաշտի տերերին խաղը վերսկսել կենտրոնից` միևնույն ժամանակ պատասխան տալով հաղթողի հետ կապված բոլոր հարցերին։ Ճիշտ է` Բոբան Ջորջևիչը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1։3, բայց հետևեց Ռասինեսի դիպուկ հարվածը, և մերոնք էլի հաղթում էին 3 գնդակի տարբերությամբ, ու նորից գոլային փոխանցումը կատարեց Դավիթ Խուրցիձեն։ Իսկ հետո «Ալաշկերտն» արդեն անում էր այն, ինչ ուզում էր, ու Սերոբ Գրիգորյանը ու Լևանի Կուտալիայի գոլերը դրա վկայությունն են։ Ջախջախիչ հաղթանակ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է հունգարական «Դեբրեցենի» հետ։ Առաջին խաղը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղը` Հունաստանում օգոստոսի 3-ին։
Շախմատի միջազգային օրվան նվիրված մրցաշար Երևանում. ո՞վ հաղթեց
Լրահոս
0