https://arm.sputniknews.ru/20230720/vorvosh-buher-mtatselu-shat-ban-unen-kgms-nakharary-yndunelutjan-qnnutjunneri-masin-63187945.html
Որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն. ԿԳՄՍ նախարարը` ընդունելության քննությունների մասին
Որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն. ԿԳՄՍ նախարարը` ընդունելության քննությունների մասին
Sputnik Արմենիա
Ագրարային համալսարանում շարունակում է շատ ցածր լինել ընդհանուր դիմորդների թիվը։ 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T11:15+0400
2023-07-20T11:15+0400
2023-07-20T11:19+0400
դիմորդ
քննություն
ժաննա անդրեասյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ագրարային համալսարան
միասնական քննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62711780_0:97:1600:997_1920x0_80_0_0_5b32e541460e17f6376a6fb4a4c71c99.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանյան որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների արդյունքներին։Նրա խոսքով` բավականին լուրջ աշխատանք ունի անելու Ագրարային համալսարանը, որտեղ դեռևս շարունակում է շատ ցածր լինել դիմորդների թիվը։Ինչ վերաբերում է քննությունների ընթացքին, Անդրեասյանի խոսքով` ամեն բան հարթ է անցել, էական միջադեպեր չեն գրանցվել։ԿԳՄՍՆ–ն բուհերին առաջարկում է խոշորացման հայեցակարգեր ներկայացնելՀիշեցնենք` այս տարի ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով։ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կայացել են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։ Իսկ հունիսի 9-ից հուլիսի 8-ն անցկացվել է միասնական քննությունների երկրորդ փուլը։2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62711780_66:0:1487:1066_1920x0_80_0_0_2d5c4868c227d3c5371eef812fbb39bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմորդ, քննություն, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ագրարային համալսարան, միասնական քննություն
դիմորդ, քննություն, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ագրարային համալսարան, միասնական քննություն
Որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն. ԿԳՄՍ նախարարը` ընդունելության քննությունների մասին
11:15 20.07.2023 (Թարմացված է: 11:19 20.07.2023) Ագրարային համալսարանում շարունակում է շատ ցածր լինել ընդհանուր դիմորդների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանյան որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների արդյունքներին։
«Օրինակ, պետք է հասկանալ` արդյոք բուհերը ճիշտ են պլանավորում իրենց վճարովի ընդունելության տեղերը, որովհետև տեսնում ենք, որ դրանք մեծամասամբ չեն լրացվում»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` բավականին լուրջ աշխատանք ունի անելու Ագրարային համալսարանը, որտեղ դեռևս շարունակում է շատ ցածր լինել դիմորդների թիվը։
Ինչ վերաբերում է քննությունների ընթացքին, Անդրեասյանի խոսքով` ամեն բան հարթ է անցել, էական միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք` այս տարի ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով։ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կայացել են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։ Իսկ հունիսի 9-ից հուլիսի 8-ն անցկացվել է միասնական քննությունների երկրորդ փուլը։
2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։