https://arm.sputniknews.ru/20230720/verjnakan-vorvoshum-der-chka-simidjany-sevanic-lracucich-jrari-masin-63189125.html
Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին
Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտեց, որ ոռոգման ջրի դեֆիցիտ կա։ 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T11:34+0400
2023-07-20T11:34+0400
2023-07-20T11:36+0400
հակոբ սիմիդյան
սևանա լիճ
ջրառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59568320_0:0:1600:901_1920x0_80_0_0_88baf284bc2b6694196a0e82680114fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցը քննարկումների փուլում է։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` մեկնաբանելով ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը` Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։Նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, ակտիվ քննարկումներ են ընթանում, դրանից հետո որոշումը պարզ կլինի։Ինչ վերաբերում է սոճիների շրջանում վարակի խնդրին, Սիմիդյանը նշեց` ուսումնասիրությունները վաղուց են սկսվել, հարցը հենց իր ուշադրության կենտրոնում է։ Նա տեղեկացրեց, որ շուտով նաև մասնագիտական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կհասկանան, թե ինչպես են վարվելու։Սևանից լրացուցիչ ջրառը կարող է հանգեցնել ճահճացման, ջրի որակի անկման. Բարդուխ ԳաբրիելյանՀիշեցնենք` հուլիսի 17-ին հայտնի ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ` հիմնավորելով, որ նույնիսկ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։Փորձագիտական հանձնաժողովը նաև շեշտել է հետևանքները` նշելով, որ Սևանի մակարդակի տատանումները հանգեցնելու են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։Օրերս նաև բնապահպանության ոլորտի մասնագետներն ահազանգել էին, որ «Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ կա, դրանք չորացման են գնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59568320_92:0:1515:1067_1920x0_80_0_0_5be749c497280ccd23fd156919e41929.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ սիմիդյան, սևանա լիճ, ջրառ
հակոբ սիմիդյան, սևանա լիճ, ջրառ
Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին
11:34 20.07.2023 (Թարմացված է: 11:36 20.07.2023) ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտեց, որ ոռոգման ջրի դեֆիցիտ կա։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցը քննարկումների փուլում է։ Կառավարության նիստից առաջ
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` մեկնաբանելով ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը` Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։
Նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, ակտիվ քննարկումներ են ընթանում, դրանից հետո որոշումը պարզ կլինի։
«Քննարկումներից պարզ կլինի, բայց ամեն դեպքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է ոռոգման համար ջրային դեֆիցիտի մասին, ըստ քննարկումների, հետագան պարզ կլինի»,– ասաց Սիմիդյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ լրացուցիչ ջրառը չեղարկվի։
Ինչ վերաբերում է սոճիների շրջանում վարակի խնդրին, Սիմիդյանը նշեց` ուսումնասիրությունները վաղուց են սկսվել, հարցը հենց իր ուշադրության կենտրոնում է։ Նա տեղեկացրեց, որ շուտով նաև մասնագիտական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կհասկանան, թե ինչպես են վարվելու։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին հայտնի ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից
հավելյալ ջրառի վերաբերյալ` հիմնավորելով, որ նույնիսկ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։
Փորձագիտական հանձնաժողովը նաև շեշտել է հետևանքները` նշելով, որ Սևանի մակարդակի տատանումները հանգեցնելու են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։
Օրերս նաև բնապահպանության ոլորտի մասնագետներն ահազանգել էին, որ «Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ կա, դրանք չորացման են գնում։