00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան

© Sputnik / Andranik GhazaryanՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Ստեփան Դանիելյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դիտորդներին Հայաստան հրավիրելը սխալ քայլ էր, երկու աշխարհակարգային ճամբարների մրցակցությունը հիմա մեր երկրում է, իսկ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել դրա պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վիլնյուսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն արդեն խոսում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա հիշատակեց Էրդողանի հայտարարություններից մի քանիսը։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը ողջունեց Ուկրաինայի` ՆԱՏՕ–ին անդամագրվելու հնարավորությունը, ՆԱՏՕ–ի ընդլայնումն անվանեց անվտանգության խնդիր, նաև շեշտեց, որ Ռուսաստանը պետք է կատարի «իր խոստումն» ու 2025 թվականին դուրս գա Արցախից։
«Դրանից հետո Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդականը հայտնի հոդվածը գրեց` ասելով, որ Ռուսաստանի հետ իրենք պետք է պահեն Հարավային Կովկասը, որի կորուստը լինելու է ստրատեգիական վտանգներով լի երկու երկրների համար էլ։ Եվ նաև ՌԴ–ին ասաց, որ ինքը նաև Հյուսիսային Կովկասի խնդիր կունենա։ Առաջարկեց համագործակցել այդ հարցում»,– նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ Եվրամիության, ԱՄՆ–ի ծրագրերի մեջ է մտնում Արցախը դատարկել, Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից, խնդիրներ ստեղծել Իրանի և Ռուսաստանի համար։
Թե որքանով է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նպաստում ծրագրերի իրականացմանը, քաղաքագետը շեշտեց` նրանք հենց դրա համար էլ եկել են։
«Պատահական չէր, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքը կազմակերպեց ԵԱՏՄ–ից դուրս գալու և Եվրամիություն մտնելու հանրային լսումներ։ Իրենք այդ քայլը պետք է անեին, որպեսզի իրենց աջակցեին գալ իշխանության, իրենց իշխանության գալը հենց այս տրամաբանության մեջ է։ Դրա դեմ ոչինչ չի արվում Հայաստանում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը մահացած է»,– ասաց Դանիելյանը։
Խոսելով ռուս–թուրքական հարաբերությունների մասին` նա նկատեց, որ դրանք գնալով սրվում են տարբեր առումներով, բայց դեռ պարզ չէ, թե ինչքան հեռու կգնա Ռուսաստանը կամ Թուրքիան։
Քաղաքացիները Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց ակցիա են անում ի պաշտպանություն Արցախի
Նա խոսեց նաև ԵՄ դիտորդների` սահմանում ներկայության մասին։ Ըստ նրա` դիտորդներին հրավիրելը սխալ քայլ էր, մրցակցությունը հիմա Հայաստանում է, իսկ մենք Ուկրաինայի օրինակով տեսանք, թե ինչ կարող է լինել։
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է կառավարությունը հեռանա, քաղաքականությունը վարվի ազգային շահերից ելնելով։
«Դրանից հետո տեսնենք, թե հակամարտող կողմերն ինչ առաջարկներ ունեն. եթե Արևմուտքն ակնկալում է Արցախը հայաթափել, հետո Սյունիքը հանձնել Ադբրբեջանին, ապա դա մեզ համար անընդունելի է»,– ասաց փորձագետը։
Եթե մյուս կողմի առաջարկը մեզ համար ընդունելի լինի, ապա պետք է համապատասխան քաղաքականություն վարել` չվախենալով, որ ինչ–որ մեկը մեզ կմեղադրի ժողովրդավարական ճամբարի մեջ չլինելու համար, կարծում է Դանիելյանը։
Լրահոս
0