00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Rheinmetall զրահատեխնիկայի գործարանը Ուկրաինայում կդառնա ՌԴ ԶՈւ-ի օրինական թիրախ. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Գերմանական Rheinmetall ընկերությունն առաջիկա երեք ամիսներին Ուկրաինայում զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման գործարան կբացի։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Rheinmetall զրահատեխնիկայի արտադրության գործարանը օրինական թիրախ կդառնա Ուկրաինայում, եթե այն կառուցվի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նման գործարանը, եթե այն կառուցվի, Ուկրաինայի պաշտպանական համալիրի ցանկացած այլ օբյեկտի հետ կդառնա օրինական ռազմական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի համար», - ասել է նա:
Գերմանական Rheinmetall ընկերությունն առաջիկա երեք ամիսներին Ուկրաինայում զրահատեխնիկայի արտադրության ու վերանորոգման գործարան կբացի, ավելի վաղ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր ընկերության գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը:
Մարտին Պապերգերը Rheinische Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր Ուկրաինայում 200 միլիոն եվրո արժողությամբ և տարեկան 400 տանկ արտադրական հզորությամբ մարտական տանկերի վերանորոգման և արտադրության գործարան բացելու ծրագրերի մասին: Handelsblatt պարբերականը հայտնել է, որ այդ նպատակով Rheinmetall-ը համատեղ ձեռնարկություն է հիմնել Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերության հետ։
Լրահոս
0