00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ

© Photo : press office of the FC Pyunik <Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկա Յուրիշիչը
<Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկա Յուրիշիչը  - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
<Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկա Յուրիշիչը
Բաժանորդագրվել
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» գերազանցում էր էստոնական «Նարվա- Տրանսին» խաղային բազմաթիվ գործոններով, և սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթանակն էլ Հայաստանի փոխչեմպիոնին ֆավորիտ էր դարձրել այս դիմակայությունում։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» պատասխան խաղում 3։0 հաշվով առավելության հասավ էստոնական «Նարվա-Տրանսի» նկատմամբ և երկու խաղերի արդյունքում հաղթեց 5։0 հաշվով։
© Photo : press office of the FC Pyunik «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը
Полузащитник ФК Пюник Артак Дашян забивает гол в ворота эстонской Нарва Транс в ответном матче Лиги Конференций УЕФА (20 июля 2023). Раквер - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը
Քաղաքական պատճառներով «Փյունիկի» ռուս ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն Էստոնիայի մուտքի վիզա չէր ստացել, բայց դա չխանգարեց մեր փոխչեմպիոնին արդեն խաղի մեկնարկում ապացուցել, որ ֆավորիտը այս խաղում և դիմակայությունում «Փյունիկն» է։
Հանդիպման 8-րդ րոպեին մաքուր «հայկական» գոլ խփելով` մեր թիմը հաշվի մեջ առաջ անցավ արտագնա խաղում։ Էդգար Մալաքյան–Հովհաննես Հարությունյան–Արտակ Դաշյան կոմբինացիան ավարտվեց վերջինիս դիպուկ հարվածով։ Արագ գոլը իր նշանակությունն ունեցավ խաղի հետագա ընթացքի վրա։ Հայկական ակումբը ստանդարտի խաղարկումից հետո կրկնապատկեց իր առավելությունը։
Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Ժունինյոն գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Այն արդյունքին, որ «Փյունիկը» հասել էր երևանյան խաղի ամբողջ ընթացքում, Էստոնիայում հասավ 14 րոպեի ընթացքում և դիմակայությունում արդեն հաղթում էր 4։0 հաշվով։
© Photo : press office of the FC Pyunik Ժունինյոն և Սանթոսը «Փյունիկի» երկրորդ գոլից հետո
Футболисты ФК Пюник Жуниньо и Сантос празднуют второй забитый гол в ворота эстонской Нарва Транс в ответном матче Лиги Конференций УЕФА (20 июля 2023). Раквер - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Ժունինյոն և Սանթոսը «Փյունիկի» երկրորդ գոլից հետո
«Փյունիկի» երկու գոլերից հետո խաղը «հանգստացավ»։ Ճիշտ է` մերոնք ավելի շատ էին տիրում գնդակին, բայց արդեն ավելորդ ռիսկի դիմելու կամ շատ արագ գրոհներ զարգացնելու ո՛չ պատճառ կար, ո՛չ էլ իմաստ։ Հայաստանի փոխչեմպիոնը հաղթում էր ու իր թիմային խաղի մակարդակով և առանձին ֆուտբոլիստների վարպետությամբ զգալիորեն գերազանցում մրցակցին։ Թիմերը ընդմիջման գնացին` կարծես թե գիտակցելով, թե ով է հաղթել այս խաղում և դիմակայությունում։
Նյարդերի կռիվ լրացուցիչ ժամանակում. «Ուրարտուն» հաղթեց «Զրինսկիին», բայց դուրս մնաց ՉԼ–ից
Եվ իրոք խաղում ոչինչ չփոխվեց։ «Փյունիկն» առավելություն ուներ ու շատ հանգիստ իր առավելությունը հաշվի մեջ զարգացրեց։ Դավիթ Դավիդյանի փոխանցումից հետո Լուկա Յուրիչիչը հաշիվը դարձրեց 3։0 «Փյունիկի» օգտին` դառնալով թիմի կազմում եվրագավաթների լավագույն ռմբարկու։ Խաղի ու դիմակայության ելքը վճռված էր, մնում էր արձանագրել, թե ինչ հաշվով է հաղթելու «Փյունիկը»։
Լևոն Վարդանյանը կարող էր նոր փոփոխություն մտցնել հաշվի մեջ, բայց երիտասարդ ֆուտբոլիստը չիրացրեց 11–մետրանոց հարվածը։ «Փյունիկը» հաղթեց 3։0 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը լինելու է Շվեդիայի ներկայացուցիչ «Կալմարը»։ Առաջին հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղը Հայաստանում՝ օգոստոսի 3-ին։
Լրահոս
0