https://arm.sputniknews.ru/20230720/nikvol-pashinjani-glkhavvorutjamb-qpi-nakhadzernvogh-khmbi-nist-e-kajacel-63263357.html
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ–ի նախաձեռնող խմբի նիստ է կայացել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ–ի նախաձեռնող խմբի նիստ է կայացել
Sputnik Արմենիա
ՔՊ–ականները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին վերաբերող հարցեր են քննարկել։ 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T22:28+0400
2023-07-20T22:28+0400
2023-07-20T22:32+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/11/61331337_0:112:1080:720_1920x0_80_0_0_6c193fc3e0079d07582c81d78da9d319.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացվել, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։Տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ։Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակի առաջին հնգյակը. ԶԼՄՀիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/11/61331337_120:0:1080:720_1920x0_80_0_0_9fc1a284f011b47fdcef98c99245a081.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ–ի նախաձեռնող խմբի նիստ է կայացել
22:28 20.07.2023 (Թարմացված է: 22:32 20.07.2023) ՔՊ–ականները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին վերաբերող հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացվել, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։
«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։