https://arm.sputniknews.ru/20230720/inchu-hhum-pvoqr-u-mijin-dzernarkutjunnery-chen-khvoshvoranum-qervobjany-meknabanum-e-63214029.html
Ինչու ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում». Քերոբյանը մեկնաբանում է
Ինչու ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում». Քերոբյանը մեկնաբանում է
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` իրենք համագործակցում են ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T13:07+0400
2023-07-20T13:07+0400
2023-07-20T13:42+0400
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55761285_0:0:1601:901_1920x0_80_0_0_44a31710cf38fbe66a657b937afa4a37.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները չեն դառնում խոշոր ընկերություններ, որովհետև չեն ցանկանում դուրս գալ բարենպաստ հարկային ռեժիմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք փոքր ու միջին ձեռնարկությունների համար եկամտահարկ վճարելը հավելյալ բեռ չի լինի, Քերոբյանը մանրամասնեց, թե ինչու են ցանկանում օրենսդրական փոփոխություններ մտցնել։Նշենք, որ այն միկրոձեռնարկատերերը, որոնք տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։ Քննարկվում է միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը վերացնելը։Նրա խոսքով` այդ ուղղությամբ էոկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա։«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ընկերություններ ստեղծողներն ի սկզբանե մտածեն Հայաստանից ավելի մեծ շուկաների մասին։ Միայն Հայաստանի վրա կենտրոնանալն ապագա չէ։ Ընկերությունների «միջազգայնանալու» համար պետք է ստեղծենք խթաններ և ապահովենք, որպեսզի դրանք չցանկանան մնալ կոմֆորտ զոնայում»,–ասաց նա։Հիշեցնենք` Հայաստանում արտոնյալ հարկային ռեժիմներն ուզում են վերացնել՝ հարկման միասնական համակարգ (ԱԱՀ + շահութահարկ) սահմանելով։ Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ է մշակում։ Նախագիծը քննարկման փուլում է, այն հաստատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55761285_20:0:1443:1067_1920x0_80_0_0_a7900e4d36e3ee3f96b1b90b52053d77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), վահան քերոբյան
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), վահան քերոբյան
Ինչու ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում». Քերոբյանը մեկնաբանում է
13:07 20.07.2023 (Թարմացված է: 13:42 20.07.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` իրենք համագործակցում են ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները չեն դառնում խոշոր ընկերություններ, որովհետև չեն ցանկանում դուրս գալ բարենպաստ հարկային ռեժիմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք փոքր ու միջին ձեռնարկությունների համար եկամտահարկ վճարելը հավելյալ բեռ չի լինի, Քերոբյանը մանրամասնեց, թե ինչու են ցանկանում օրենսդրական փոփոխություններ մտցնել։
Նշենք, որ այն միկրոձեռնարկատերերը, որոնք տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։ Քննարկվում է միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը վերացնելը։
«Շատ քիչ են այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք անցում են կատարում մեծ ընկերությունների, և այդ առումով Հայաստանը շատ վատ դիրքում է գտնվում։ Եթե Եվրոպայում կամ աշխարհի զարգացած այլ երկրներում 40 փոքր ընկերություններից մեկը դառնում է խոշոր, ապա Հայաստանում դա 500–ից մեկն է։ Այդ խնդիրների գլխավոր մոտիվացիաներից մեկը ավելի բարենպաստ հարկային ռեժիմից դուրս չգալն է»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այդ ուղղությամբ էոկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ընկերություններ ստեղծողներն ի սկզբանե մտածեն Հայաստանից ավելի մեծ շուկաների մասին։ Միայն Հայաստանի վրա կենտրոնանալն ապագա չէ։ Ընկերությունների «միջազգայնանալու» համար պետք է ստեղծենք խթաններ և ապահովենք, որպեսզի դրանք չցանկանան մնալ կոմֆորտ զոնայում»,–ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում արտոնյալ հարկային ռեժիմներն ուզում են վերացնել՝ հարկման միասնական համակարգ (ԱԱՀ + շահութահարկ) սահմանելով։ Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ է մշակում։ Նախագիծը քննարկման փուլում է, այն հաստատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։