https://arm.sputniknews.ru/20230720/hakvob-simidjany-adrbejanic-pashtvonakan-grutjun-chi-stacel-parzabanum-63234687.html
Սիմիդյանը Երասխի գործարանի մասին պաշտոնական գրություն չի ստացել Ադրբեջանից. պարզաբանում
Սիմիդյանը Երասխի գործարանի մասին պաշտոնական գրություն չի ստացել Ադրբեջանից. պարզաբանում
Sputnik Արմենիա
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Երասխում կառուցվող... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T16:19+0400
2023-07-20T16:19+0400
2023-07-20T16:31+0400
հայաստան
ադրբեջան
երասխ
հակոբ սիմիդյան
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53969989_0:0:1600:901_1920x0_80_0_0_5451d8e6045c4f2dc4fc97ce01dbed89.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։Չնայած այս ամենին` Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։Ավելի վաղ` հուլիսի 7–ին, մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53969989_180:0:1600:1065_1920x0_80_0_0_26fd415f179780d7dc888b4467cd67f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, երասխ, հակոբ սիմիդյան, գործարան
հայաստան, ադրբեջան, երասխ, հակոբ սիմիդյան, գործարան
Սիմիդյանը Երասխի գործարանի մասին պաշտոնական գրություն չի ստացել Ադրբեջանից. պարզաբանում
16:19 20.07.2023 (Թարմացված է: 16:31 20.07.2023) Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Երասխում կառուցվող գործարանի շինաշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։
«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,– ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար
կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է
վիրավորվել։
Չնայած այս ամենին` Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին
բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Ավելի վաղ` հուլիսի 7–ին, մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։