00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կես տարվա տվյալներով աճել է 154 %–ով

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվել
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքների վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ ՆԳ նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպեր-լիազոր Դավիթ Պետրոսյանի հետ։
–2023 թվականը ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի: Տարվա կեսն արդեն անցել է, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել այս ընթացքում։
-2023թ–ի առաջին կիսամյակի ընթացքում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործության 2365 դեպք` նախորդ տարվա 931-ի դիմաց: Գրանցվել է աճ 1434 դեպքով կամ 154 տոկոսով։
Վերոնշյալ հանցագործության դեպքերից 1236-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը։ 2022թ–ի 1-ին կիսամյակի 6 ամիսների համեմատ գրանցվել է աճ` 799 իրացման դեպքով:
ՀՀ–ից Ավստրալիա առաքվող գրքերի մեջ 1,5 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. ՊԵԿ
2023թ–ի առաջին կիսամյակում նշված հանցագործության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 478 անձ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 372 անձի դիմաց։ 478 անձանցից 20-ն օտարարեկրացի է, 12–ը` նախկինում դատապարտված։
–Ի՞նչ եղանակներով են իրացվում թմրամիջոցները։
–Վերջին շրջանում ավելացել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։ Միայն 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արդեն իսկ բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 301 դեպք, որոնցից 80-ը թմրամիջոցի իրացման, իսկ 221-ը անձնական օգտագործման համար ձեռք բերելու դեպքեր են:
Եթե մի քանի տարի առաջ մեծ թիվ էին կազմում փոստային առաքումների միջոցով կատարվող մաքսանենգությունները, հիմա այդ ձևով մաքսանենգության թվի նվազում է նկատվում։
Թմրամիջոցներին վերաբերող օրենքները փոխվել են, բայց ոչ միշտ դեպի լավը
Մենք սահմանակից ենք ԻԻՀ–ին, որի տարածքից ցամաքային տարածքով երբեմն իրականացվում է թմրամիջոցների մաքսանենգություն։ Մաքսանենգության դեպքեր են գրանցվում նաև փոստային առաքանիների միջոցով ՌԴ–ից, ԱՄՆ–ից և Եվրոպական մի շարք երկրներից։
- Telegram ալիքների, համացանցային խանութների ի հայտ գալով որքանո՞վ է բարդացել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
- Բարդությունը կայանում է նրանում, որ նախ և առաջ թմրամիջոց գնողն ու վաճառողը չեն հանդիպում միմյանց, այսինքն` նրանց շփումը տղի ունենում անհպում ձևով, ու նաև վաճառքով զբաղվող անձինք համացանցային հարթակում չեն ճանաչում իրար, այսինքն` թմրամիջոցի տարածողները (այսպես կոչված закладчик-ները) չեն ճանաչում էջի իրական օգտատիրոջը, և նրանց հայտնաբերելուց, ձերբակալելուց հետո մի փոքր բարդանում է իրական օգտատիրոջը հայտնաբերելը։ Սակայն մեր կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, համագործակցություն է իրականացվում այլ գերատեսչությունների հետ` ՔԿ–ի, ԿԲ–ի և այլն, որոնց հետ համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է լինում նաև պարզել իրական օգտատերերին։
Թմրամիջոցների շրջանառությունն ու հանցագործությունները ՀՀ-ում վերջին տարիներին` թվերով
Եթե մի քանի տարի առաջ թվում էր, թե համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը չեն բացահայտվում, ապա վերջին ժամանակահատվածում ունենում ենք բազմաթիվ բացահայտման դեպքեր, որոնց արդյունքում առգրավվում են խոշոր քանակի թմրամիջոցներ։
- Հաճախ, երբ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում որևէ ակումբում, դժգոհություններ, մտահգություններ են լինում` կապված ուժի գործադրման և այլ գործողությունների հետ։
- Իրավապահների ուշադրության կենտրոնում են պահվում թմրամիջոցների հավանական տարածման վայրերը, պարբերաբար իրականացվում են ստուգումներ։ Համենայն դեպս, ոստիկանությունը գործում է օրինականության, իրավաչափության սահմաններում։ Թեև կարող է հասարակության շրջանում տարածվել, որ բռնություն է գործադրվում և այլն, բայց ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, որևէ հակաօրինական արարք չի կատարվում։
- Որքանո՞վ են բավարարում տեխնիկական միջոցները, անձնակազմը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։
- Անձնակազմի թվաքանակի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, իսկ տեխնիկական միջոցները պարբերաբար նորացվում են, մենք կառավարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում պարբերաբար իրականացնում ենք տեխնիկական միջոցների վերազինում, և այդ գործընթացը կրում է պարբերական բնույթ։
–Տարիքային ի՞նչ փոփոխություններ են նկատվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց շրջանում։
- Պատասխանատվության ենթարկվածների շրջանում գերիշխողը 39-49 տարեկաննների տարիքային խումբն է։ Այուհետև 25-29 տարեկաններն են, ապա 50–ից բարձրերը։ Կան նաև անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման դեպքեր, բայց ընդհանուր թվի մեջ շատ փոքր մաս են կազմում։
–Ի՞նչ տեսակի թմրամիջոցների մասին է խոսքը։
–ՀՀ–ում շարունակում են տարածված մնալ բնական ծագմամբ թմրամիջոցները, ինչպիսիք են մարիխուանան, կանեփը կամ դրանցից պատրաստված թմրամիջոցները։
Սակայն հանդիպում են նաև բնակչության առողջությանն առավել վտանգ հասցնող սինթետիկ ծագման թմրամիջոցներ։
Իրանի և Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում թմրամիջոցի վաճառքով են զբաղվել
2023 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառության 289 դեպք: Սինթետիկ թրմամիջոցներից առավել տարածված են մետամֆետամինը, մեֆետրոնը, ալֆա-PVP–ն, ինչպես նաև ակումբային թմրամիջոցները, որոնցից է ՄԴՄ–ն, էքստազին, ԼՍԴ–ն և այլն։
ՀՀ տարածքում երբևէ չի գրանցվել սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպք։ Սինթետիկ թմրամիջոցներն ամբողջությամբ մաքսանենգ ճանապարհով են ներկրվում արտերկրից։
- Որքանո՞վ են ավելացել կամ նվազել այն դեպքերը, երբ մարդիկ իրենց հողատարածքներում կամ տանը աճեցնում են թմրամիջոց հանդիսացող բույսեր` կանեփ և այլն։
- 2023թ–ի 6 ամսվա ընթացքում արձանագրվել է կանեփի աճեցման բացահայտման 70 դեպք` 2022-ի նույն ժամանակահատվածի 10 դեպքի դիմաց։ Այսինքն` գրանցվել է աճ 60 դեպքով։
- Կանեփ աճեցնելու համար պատասխանատվության ենթարկվողներ լինո՞ւմ են, թե՞ պարզապես բույսերը վերացվում են։
- Քրեական պատասխանատվություն թմրամիջոց պարունակող բույսերի աճեցման համար նախատեսվում է դրանց խոշոր չափերի դեպքում, կոնկրետ կանեփի դեպքում խոշոր չափ համարվում է 10 և ավելի բույսը։ 10–ից քիչ բույս աճեցնելու դեպքում ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ 10–ից ավելի բույս են աճեցնում, բայց երբ ոստիկանների կողմից հայտնաբերվում են, պնդում են, որ աճեցրել են սերմեր ստանալու, կենցաղում օգտագործելու համար։ Սակայն այդ հիմնավորումը չի ազատում նրանց քրեական պատասխանատվությունից։
Երևանի «Բան» ակումբում թմրամիջոցներ են հայտնաբերվել. մեկ կին է կալանավորվել
ՀՀ–ում կա արտադրական կանեփի աճեցման օրինական հնարավորություն, որի մեջ պարունակվող թմրանյութի քանակը ցածր է մյուս տեսակի կանեփի բույսերում պարունակվող թմրանյութից։ Այդ բույսերը կարելի է աճեցնել հատուկ պայմաններում, օրենքով սահմանված լիցենզիա ունենալու դեպքում` միայն տեխնիկական կիրառության կամ սերմեր ստանալու համար։ Մյուս տեսակները ենթարկվում են քրեական պատասխանատվության, եթե հայտնաբերվում են խոշոր չափով։
Լրահոս
0