00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին հայ օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել

© Photo : official site of Armenian National Olympic Committee Հրանտ Շահինյանը
Հրանտ Շահինյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվել
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի կատարած վարժություններից մեկը կոչվում է հենց նրա անունով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյակի առիթով 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է թողարկել։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Հուշադրամի դիմերեսին Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներն են: Իսկ դարձերեսին պատկերված է Հրանտ Շահինյանի կիսանդրին։
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանն ու Լուսինե Lալայանը։
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում` 200 հատ քանակով։
Հրանտ Շահինյանը Օլիմպիական չեմպիոն է, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.):
© Photo : official site of the Central Bank of RAՀրանտ Շահինյանի 100-ամյակին նվիրված հուշադրամը
Серебряная памятная монета, посвященная 100-летию Гранта Шаиняна - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Հրանտ Շահինյանի 100-ամյակին նվիրված հուշադրամը
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը:
Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ:
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է հենց նրա պատվին` «Շահինյանի պտուտան»:
Սպորտային կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ:
Հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.): 2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան» մեդալը:
Լրահոս
0